Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հանկարծ նախկին բոլոր բյուջեները «հողին հավասարեցնելուց» հետո՝ ԲՀԿ-ն այս անգամ լրիվ հակառակ դիրքորոշումն է որդեգրել. «Իրատես de facto»

Դեկտեմբեր 11,2015 12:47

Վերջին հնգամյակում 2016-ի բյուջեն ԱԺ-ում ամենաշատն է «կողմ» ձայներ ստացել։ ՀՀԿ-ից բացի, Հովիկ Աբրահամյանի կառավարության տնտեսական ծրագիրը հավանության արժանացրեց նաև ԲՀԿ-ն։ Այս խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից հարցրի, թե ինչո՞ւ հանկարծ նախկին բոլոր բյուջեները «հողին հավասարեցնելուց» հետո այս անգամ լրիվ հակառակ դիրքորոշումն են որդեգրել, այն դեպքում, որ կյանքը գնալով վատացել է։

– ԲՀԿ-ն կառավարության «ճշմարիտ» խոսքի համա՞ր է կողմ քվեարկել։ Իսկ ո՞ւր մնացին կառավարության ջանքերը, ճիգերը, որ այդ դառը իրականությունը փոխելուն պիտի միտված լինեին։ Փողոցում կանգնեցրեք յուրաքանչյուր քաղաքացու, նա Ձեզ հրաշալի կներկայացնի երկրի տնտեսական անմխիթար վիճակի իրական պատկերը։

– Այդ փաստաթղթում կան մի շարք ծրագրեր։ Կարճ ժամանակում հնարավոր չէ բոլորը ներկայացնել։ Պարզապես նախկինի համեմատ իրատեսական բյուջե է։ Կարող ենք օրինակներ էլ բերել։ Այս բյուջեում մի քանի միլիոն դրամի արժողությամբ բիոզուգարաններ չկան, անտրամաբանական խորհրդատվություններ ևս։

– Փոխարենը կան Դիլիջանի ուսումնական կենտրոնի 7 միլիոնի օճառամանները, 3 միլիոն 700 հազար դրամի խոշորացույցով հայելիներ և այլն։

– Այս բյուջեն ավելի իրատեսական է (բերածս օրինակը չլսելու տալով, պնդեց պատգամավորը–Ռ.Խ.):

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031