Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող Քաջարանի կոմբինատի աշխատակիցները «այո» են քվեարկել հանրաքվեին. «ՉԻ»

Դեկտեմբեր 11,2015 12:35

Ռոբերտ Քոչարյանը քննադատեց սահմանադրության նախագիծը՝ որակելով այն պետության համար վտանգավոր, բայց անձամբ չմասնակցեց հանրաքվեին, այսինքն՝ քայլ չարեց վտանգը կանխելու համար։

Հետո նրա գրասենյակը քննադատեց անցկացված հանրաքվեն, ընդ որում, միանգամայն իրավացի գնահատականներ հնչեցնելով։ Բայց երեկ «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող Քաջարանի կոմբինատի աշխատակիցները դեկտեմբերի 6-ին գնացել եւ «այո» են քվեարկել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։ Արդյունքում Քաջարան քաղաքում «այո»-ն պաշտոնական տվյալներով հաղթել է։

Մենք այս փաստերը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների եւ ենթադրությունների, այլապես, եթե սկսենք ենթադրություններ անել, ապա կստացվի բավական անհարմար բան, ասենք՝ Քոչարյանը մի կողմից քննադատում է Սերժ Սարգսյանին եւ այդպես հասարակության աչքը մտնելու փորձեր անում, բայց մյուս կողմից իր բոյկոտով օգնում է իշխանություններին, դե դրան գումարած շեֆի բոյկոտի դեպքում հեշտանում է Քաջարանի կոմբինատի աշխատակիցներին «Այո» քվեարկելու հրահանգներ տալը։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031