Լրահոս
Օրվա լրահոսը

Այսուհետ «Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց վճարումներ հնարավոր կլինի իրականացնել 24/7 ռեժիմով ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով

Դեկտեմբեր 11,2015 12:06

Այսուհետ «Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց Հայաստանում ոչ միայն իրավաբանական, այլ նաև ֆիզիկական անձինք կկարողանան վճարումներ իրականացնել ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով։

Վճարումները կիրականացվեն ՎՏԲ-Հայաստան Բանկի 67 մասնաճյուղերի դրամարկղերում, ինչպես նաև հեռահար մուտքի հնարավորության շնորհիվ։

24/7 տարբերակով վճարումներ իրականացնելու համար «Ռոստելեկոմի» բաժանորդները կկարողանան օգտվել Երևանում և մարզերում, ինչպես նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում տեղակայված TelCell արագ վճարային համակարգերից։

«Ռոստելեկոմը», հոգ տանելով իր բաժանորդների ժամանակի և հարմարավետության մասին, իր IP հեռախոսակապի, Ինտերնետ և Սմարթ հեռուստատեսության ծառայությունների դիմաց վճարումներ իրականացնելիս առաջարկում է օգտվել նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի «Ինտերնետ բանկ» ծառայությունից, որը հասանելի է օրվա ցանկացած ժամի աշխարհի յուրաքանչյուր ծայրից։ Բացի այդ, ամեն ամիս Բանկ այցելություններից խուսափելու համար հաճախորդները կարող են նախապես Բանկ ներկայացնել հայտ «Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց իրենց բանկային կամ քարտային հաշվից պարբերական վճարումների հանձնարարականով։

«Ռոստելեկոմը» մշտապես հոգ է տանում իր բաժանորդների մասին՝ ներկայացնելով վճարման ամենատարբեր հնարավորություններն օրվա ցանկացած ժամանակահատվածի համար։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031