Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյան. «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի կողմից կատարված արարքը չի կարող համարվել հանցագործություն. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 11,2015 11:44

Դեկտեմբերի 6-ին տեղ ունեցած սահմանադրական հանրաքվեի օրը «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur.am լրատվական կայքի լրագրողների կողմից իրականացված լրագրողական հետաքննությունը տարաբնույթ մտահոգությունների առիթ է դարձել։ Տեսակետ կա, թե լրագրողները այդ քայլին գնալով՝ օրենք են խախտել, եւ հնարավոր է՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից հարուցված քրեական գործը շուռ գա լրագրողների դեմ։

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հետ։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը լրագրողական հետաքննություն էր իրականացրել՝ հասկանալու համար, թե արդյո՞ք ID քարտերի նկատմամբ ուշադրություն կա, թե՞ այն ընտրակեղծիքների ու կրկնակի քվեարկության հնարավորություն է ընդամենը։ Եվ պարզվեց, որ հեշտությամբ հնարավոր է ուրիշի նույնականացման քարտով քվեարկություն կատարել։

– Հարգելի՛ պարոն Ջոհրաբյան, խնդրում ենք պարզաբանել՝ արդյոք հետաքննությունն իրականացրած լրագրողի նկատմամբ քրեական գործի հարուցելու առիթ կարո՞ղ է լինել։

– Իմ կարծիքով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի կողմից կատարված արարքը, որը դրսեւորվել է այլ անձի փոխարեն քվեարկելու փորձի միջոցով, չի կարող համարվել հանցագործություն։ Քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի համաձայն՝ կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որեւէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից երեք տարի ժամկետով։

– Դուք նշեցիք, որ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքում է հնարավոր պատիժ սահմանել։ Այստեղ հարկ ենք համարում նկատել, որ լրագրողը չի քվեարկել, քվեաթերթիկը քվեատուփի մեջ չի գցել։ Սա որեւէ կերպ կանդրադառնա՞ հետագա ընթացքի վրա։

– Այո՛, այս հանցագործությունը կատարելու համար անհրաժեշտ է, որ անձը մեկ այլ անձի փոխարեն քվեարկի։

Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031