Սամվել Ալեքսանյան (ԱԺ պատգամավոր)
– Ինչպե՞ս եք վերաբերվում Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ վերջին դեմարշերին՝ «Ֆան» ակումբի քայլերը, ֆուտբոլիստները հայտարարությամբ հանդես եկան։
– Ընչի՝ ի՞նչ է եղել, տեղյակ չեմ։
– Դե, Ռուբեն Հայրապետյանի հրաժարականն էին պահանջում, պատմություններ եղան խաղը Ալբանիային ծախել-չծախելու շուրջ։ Իբր չգիտեք, հա՞։
Կարդացեք նաև
– Իմ արև, տեղյակ չեմ։
– Տեղեկացրի։
– Ցավդ տանեմ, Հայրապետյանը որ չլինի, ֆուտբոլը եսիմ ինչ կլինի մեր հանրապետությունում։
– Բա էդ ո՞նց է, որ Ձեր մոտիկ ընկերոջ վիճակներից խաբար չեք, «поддержка» չեք անում։
– Հիմա ասում եմ՝ պարոն Հայրապետյանը ֆուտբոլի համար մեծ գործ է անում։ Ես չեմ իմանում, թե իր հրաժարականը պահանջողներն ում «զակազն» են կատարում, ինչ են անում։
– Ասեմ՝ էդ էլ իմացեք-լուսավորվեք. և ուրեմն, ասում են՝ քանի որ Ռուբեն Հայրապետյանը Տարոն Մարգարյանի մոտիկն է, էնտեղ էլ Հովիկ Աբրահամյանն է ուզում, որ Երևանի ապագա քաղաքապետն իր որդի Արգամը լինի… մի խոսքով, այսպիսի բաներ։
– Բայց էս լրագրողներդ ի՜նչ մուտիլովչիկներ եք. ի՞նչ, սաղին ուզում եք խառնեք իրար…
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում