Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան. «Մենք 1994 թվականի զինադադարից սկսած ամեն օր էլ պատրաստ ենք». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 11,2015 11:23

ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը երեկ խոսել է հակամարտության գոտում ռուս խաղաղապահներ տեղակայելու, ռուս- թուրքական սրացման, լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման հավանականության, Սարգսյան- Ալիեւ սպասվող հանդիպման, ինչպես նաեւ Արցախում սահմանադրական փոփոխությունների անցկացման հավանականության մասին:

– Դուք ինչո՞վ եք պայմանավորում սահմանային նոր լարվածությունը՝ Սարգսյան-Ալիեւ սպասվող հանդիպմա՞մբ, թե՞ ռուս-թուրքական հարաբերությունների սրմամբ։

– Մենք հոգնել ենք սահմանի լարվածությունը որեւէ միջադեպի կամ միջոցառման հետ կապելուց։ Ընդհանուր առմամբ, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակ է եւ ամեն օր կարող է ինչ-որ խնդիրներ լինեն, չեմ ուզում դա կապել Սարգսյան-Ալիեւ հանդիպման կամ Դավութօղլուի՝ Ադրբեջան կատարած այցելության հետ։

– Պարզապես զինադադարի կնքումից հետո երեկ առաջին անգամ ադրբեջանական զինուժը տանկերից է կրակել։

– Մեկ տարի առաջ կամ ամիսներ առաջ հրանոթից են կրակել, դրանից առաջ ականանետերից են կրակել, դրանից առաջ դիպուկահարներ…, այսինքն, լարվածություն՝ նշանակում է, որ միշտ էլ ինչ-որ աննախադեպ միջոցառում կլինի։ Դրա համար պետք է միշտ լինել պատրաստ։

– Բայց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասաց, որ լարվածությունը գագաթնակետին է հասել, իսկ ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարեց, որ մեզ մեկ քայլ է բաժանում լայնամասշտաբ պատերազմից։

– Ես չեմ ասի, ես չեմ ուզում այդպիսի գնահատականներ տալ, որովհետեւ մենք արդեն սովոր ենք նման իրավիճակների։

– Դուք մտավախություն չունե՞ք, որ ռուս-թուրքական այս ծայրահեղ լարվածությունը կարող է իսկապես բերել պատերազմի։   

– Ես ոչ մի մտավախություն չունեմ, մենք 1994 թվականի զինադադարից սկսած ամեն օր էլ պատրաստ ենք եւ ամեն օր էլ սպասում ենք, որ կարող է սրացումներ, ընդհուպ մինչեւ մարտական գործողություններ լինեն։ Եթե մի բանի պատրաստ ես, որեւէ զարմանալի բան չես տեսնի:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031