Շատ հետաքրքիր է, թե ինչպիսի փոփոխություններ կարող են տեղի ունենալ հանրաքվեի ընթացքում այո-ի դիրքերից հանդես եկած որոշ ուժերի մոտ, որոնց քաղաքական սպասելիքները կարող են չիրականանալ ինչպես կարճ առաջիկայում կոալիցիա մտնելու, այնպես էլ 2017թ.-ին՝ Ազգային ժողովում իրենց ակնկալած տեղն ու ազդեցությունն ունենալու առումով։
Նկատենք, որ նման հեռանկարը միանգամայն իրատեսական է ինչպես ԲՀԿ-ի, այնպես էլ ՀՅԴ-ի դեպքում։ Հատկապես վերջինիս հետ կապված՝ եթե մինչ հանրաքվեն հնչում էին տեսակետներ, թե միանգամայն հնարավոր է ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի կազմավորումը, ապա այսօր արդեն կողմերը խոսում են նման զարգացումների ժամանակավրեպության մասին։
Դժվար է ասել, թե որքանով են նրանք անկեղծ այդ պնդումներում, ամեն դեպքում ՀՅԴ-ն ի սկզբանե իր համար թողել է մանեւրելու բավականին մեծ հնարավարություն՝ հայտարարելով, թե համատարած ընտրակեղծիքների դեպքում պատրաստ է դուրս գալ փողոց՝ ոչ-ի ուժերի հետ պայքարելու։
Եվ եթե հանրաքվեից անմիջապես հետո դաշնակցականները հայտարարում էին, թե ամեն ինչ անցել է հարթ ու արդար, ապա նախօրեին արդեն ՀՅԴ շարքերից հայտարարություններ էին հնչում, թե ՀՀԿ-ի իրականացրած ընտրակեղծիքների «կեղտը քսվել է նաեւ իրենց»։
Կարդացեք նաև
Ընդ որում, նկատենք, որ ինչքան բարձր եւ ինչքան շատ ոչ-ի ուժերն ու միջնորդները բողոքեն հանրաքվեի կեղծված լինելու մասին, այդքան ՀՅԴ-ն ավելի թանկ կկարողանա «վաճառել» իր լոյալությունն այս իշխանություններին։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Ինչպէս միշտ