Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյանն առայժմ չի կարողանում հաղթել

Դեկտեմբեր 11,2015 10:40

Լոնդոնում ընթացող «London Chess Classic» գերմրցաշարում Լեւոն Արոնյանը կրկին բավարարվեց կես միավորով: Այս անգամ նա միավորը բաժանեց ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ եւ 3,0 միավորով բաժանում է 5-8-րդ հորիզոնականները: Հայաստանի լավագույն գրոսմայստերը իր բոլոր պարտիաներն ավարտել է ոչ-ոքի: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն ու անգլիացի Մայքլ Ադամսը:

Այսօր Լեւոնը խաղում է բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ londonchessclassic.com-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031