Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Թոքմաջյանը կարծում է, որ եթե ընդդիմությունն ավելի կազմակերպված լիներ, գուցե հանրաքվեի արդյունքն էլ այլ լիներ. «Հրապարակ»

Դեկտեմբեր 11,2015 10:36

Քանդակագործ Լեւոն Թոքմաջյանը չի հիշում մի դեպք մեր երկրի պրակտիկայում, որ մի բան բողոքարկեն, եւ ինչ-որ բան փոխվի, դրա համար այս դեպքում էլ առանձնապես մեծ հույսեր չի փայփայում. «Եթե մի բան ֆիքսվեց, արդեն անհնար է, մանավանդ, որ երկրի նախագահն էլ վեր կացավ ու հայտարարեց, որ մեր հանրապետությունն արդեն պառլամենտական է, ճիշտ է՝ ընդդիմությունն ասեց, դեռ վերջնական ոչինչ չեղած, ինչու է նախագահը նման բան հայտարարում ու ճնշում գործադրում… հիմա ընդդիմությունը փորձում է բողոքարկել՝ դատարան, Սահմանադրություն, բայց այդքան հավատ չունեմ, թե ինչ-որ բան կփոխվի»։

Թոքմաջյանը կարծում է, որ եթե ընդդիմությունն ավելի կազմակերպված լիներ, գուցե հանրաքվեի արդյունքն էլ այլ լիներ։ «Իմ կարծիքով, այսօր ընդդիմությունը շատ մեղքեր ունի, միահամուռ չի, էլի, էն օրը տեսանք, թե ԱԺ-ի դահլիճից քանի հոգի դուրս եկան, որպես բողոքի ցույց, 3 հոգի, Նիկոլ Փաշինյանը, մնացածը մնացին տեղում նստած»,- ասում է նա, ապա ընդգծում, որ մեր ուժը մեր միասնության մեջ է, որն այսօր չկա։

Թոքմաջյանի համար, ամեն ինչից անկախ, ակնհայտ է, որ ընդդիմությունը միասնական չէ. «Ուրիշ երկրներում նախագահ է փոխվում, սա է փոխվում, նա է փոխվում, բայց մեր երկրում ոչինչ չի փոխվում, հիմա ես չգիտեմ՝ դա ում մեղքն է, մենք տեսանք կադրեր, որտեղ երկրի ղեկավարությունն օգտագործել էր իր ամբողջ իշխանությունը, իսկ ո՞ր մի երկրի իշխանությունն է ասում՝ համեցեք, եկեք մեր տեղը նստեք։ Աշխարհում նման բան կա՞, չկա, ուրեմն պայքար է պետք, չէ՞: Այդ պայքարի համար էլ պետք է միախմբված լինել։ Այս ցրտին քանի օր է՝ մի 10-15 հոգի ինչ ասես ասում են, գուցեեւ ճշմարիտ բաներ են ասում, բայց ո՞վ է լսում։ Այս է խնդիրը։ Հիշում եք՝ Ծառուկյանի ժամանակ ավելի շատ ժողովուրդ էր հավաքվել հրապարակով, փողոցներով, ինչ հավատ կար, բայց միանգամից ժողովուրդը ջարդվեց, ես էդպես եմ հասկանում։ Հիմա հավատ չունեն ոչ մի բանի մասին, ասում են՝ էսպես թե էնպես, մեկ է, ոչինչ չի փոխվելու: Գուցե մենք էլ՝ մեր մտավորականություն էլ է մեղավոր, բայց մեր մտավորականությունն ի՞նչ անի, փոքր կորիզ է՝ ժողովրդական զանգված է պետք։ Սա է խնդիրը»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031