Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանն իշխել է բնազդներին. «Ժամանակ»

Դեկտեմբեր 11,2015 10:31

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո Հայաստանը հայտնվեց բոլոր առումներով անցումային մի շրջանում: Անցումային շրջան է իշխանության մեջ, քանի որ մինչև 2018 թվականը փաստորեն շարունակելու է գործել արդեն հին Սահմանադրությունը, և նորը լիարժեք ուժի մեջ կմտնի 2018-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հրաժեշտ կտա պաշտոնին:

Անցումային այդ շրջանը իշխանությանը դնում է մի իրավիճակում, որը բնորոշվելու է մի շարք առանձնահատկություններով, առավել ևս նկատի ունենալով այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարել է նախագահի պաշտոնից, սակայն ո՛չ իշխանությունից հեռանալու մասին և կարող է լինել վարչապետ կամ ԱԺ նախագահ: Սա նշանակում է, որ իշխանական համակարգը հայտնվում է այս գործոնից կախվածության մեջ:

Խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը հեռացողից դառնում է մնացող: Եվ եթե ինչ-որ քայլեր հնարավոր էին հեռացող նախագահի դեմ, ապա մնացողի պարագայում այդ քայլերը այլևս դառնում են հարցական: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն, այսպիսով` մեծացրել է ներհամակարգային ռիսկերը: Ասել կուզի՝ եթե նա հեռացող նախագահի ընկալում ունի իշխանական համակարգում, ապա այդ համակարգի տարբեր թևերի մեջ նվազում է ռիսկը նրա հանդեպ որևէ գործողության մասով՝ նախաձեռնելու, աջակցելու, միանալու և այլն:

Այդ իրավիճակը մեծացնում է Սերժ Սարգսյանի ռիսկերը, որովհետև այդ դեպքում արդեն ոչ միայն կարող են ավելի համարձակ սպասել նրա հեռանալու ժամկետին և այդ ընթացքում նույնքան համարձակ գործընթացներ ծավալել իշխանության համար պայքարում՝ հաշվի չառնելով արդեն Սերժ Սարգսյանին, այլև նույնիսկ կարող են արագացնել նրա հեռացումը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031