Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անդրեաս Գրոս. «Չեմ կարծում, թե այս հանրաքվեն ավելի պառակտեց հայաստանյան հասարակությանը, գուցե այն չկարողացավ առկա պառակտումները հաղթահարել». «Հրապարակ»

Դեկտեմբեր 11,2015 10:27

Հարցազրույց Սահմանադրական հանրաքվեն դիտարկած ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար Անդրեաս Գրոսի հետ

– Ձեր  պատվիրակության գնահատականը՝ «Հանրաքվեն ուղղորդված էր քաղաքական շահագրգռություններով՝ հայ հանրության կարիքներին արձագանքելու փոխարեն», ուշագրավ էր։ Ինչպե՞ս էր հաջողվել իրականության այդքան խորը եւ ճշգրիտ ընկալման հասնել մի քանի օրում։

– Մենք քննարկումներ էինք ունեցել շուրջ 25 հոգու հետ՝ ՀԿ-ներից, լրատվադաշտից, վարչակազմից, իշխող եւ ընդդիմադիր կուսակցություններից, ինչպես նաեւ հանդիպել ենք դիվանագետների եւ շահագրգիռ քաղաքացիների։

Իհարկե, նաեւ ընթերցել ենք Վենետիկի հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի զեկույցները, նաեւ վերջին շաբաթներում եւ ամիսներին միջազգային մամուլում տեղ գտած հոդվածները, որտեղ վերլուծվում էր, փորձ էր արվում հասկանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում։

Եվ եթե ընդունակ ես լսել ու կարդալ նաեւ տողատակերում, գիտես երկրի պատմությունը, տարածաշրջանի քաղաքական դրվածքները, սկսում ես ինչ-որ բան հասկանալ։ Բայց դա միշտ էլ դժվար խնդիր է, եւ ես երբեք չեմ կարծում, թե բավարար իմացություն ունեմ, միշտ էլ պատրաստ եմ ավելին տեղեկանալու։

Նաեւ կիրակի օրվա հանրաքվեի ընթացքում շփվեցի քաղաքացիների հետ, որոնց հանդիպում էի, եւ փորձեցի հասկանալ, թե իրենք ինչպես են տեսնում հանրաքվեն եւ դրա ավելի լայն կոնտեքստը:

– Ձեր կարծիքով, որքանո՞վ են արդարացված երկյուղները, թե այս հանրաքվեն ավելի խորացրեց վստահության ճգնաժամը երկրի նախագահի եւ իր կառավարության հանդեպ։

– Անկեղծորեն, ես չեմ կարծում, թե այս հանրաքվեն ավելի պառակտեց հայաստանյան հասարակությանը, գուցե այն չկարողացավ առկա պառակտումները հաղթահարել, ինչպես կարելի էր հույս ունենալ, բայց չեմ կարծում, թե դրանք ավելի խորացրեց։ Մենք ամրագրել էինք հայտարարությունում, որ ցանկալի կլիներ իշխանություններն ավելի շատ ժամանակ եւ ջանքեր տրամադրեին քաղաքացիների հետ քննարկումներին, որպեսզի մարդիկ գիտակցեին, որ իրենց է պատկանում այդ սահմանադրությունը, ինչպես պատշաճ է, որ լինի որեւէ սահմանադրական բարեփոխման գործընթացում։

Այդ ճանապարհով իշխանությունները կկարողանային նպաստել նաեւ հասարակության համախմբմանը եւ անցյալից եկող բաժանումների, պառակտումների հաղթահարմանը։ Թեեւ նման արդյունքի հասնելու համար պետք է նաեւ ի զորու լինես տնտեսական անկումը կանգնեցնել եւ բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունները փարատել։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031