Անցած հանրաքվեն աննախադեպ էր ոչ թե կեղծիքների քանակով (դրանք 20 տարի է՝ միջին հաշվով նույնն են), այլ բացահայտված եւ արձանագրված խախտումների առումով: Ինչի՞ շնորհիվ դա հնարավոր եղավ: Իհարկե, ի թիվս այլ հանգամանքների՝ իր դերը խաղացին տեսագրող եւ նկարահանող սարքերի քանակությունը, դրանց տիրապետելու դյուրինությունը, ինչպես նաեւ, իհարկե, սոցիալական ցանցերը եւ համացանցն ընդհանրապես: Բայց ես չէի թերագնահատի նաեւ հասարակության հասունացումը: Ինձ թվում է՝ ցանկացած անաչառ մարդու համար ակնհայտ է, որ հասարակական սեկտորը Հայաստանում վերջին տարիներին ամրապնդել է իր դիրքերը, եւ մասնավորապես դրա շնորհիվ է, որ մի քանի կազմակերպություն կարողացել են իրականացնել բավականին արդյունավետ դիտորդական առաքելություն: Ավելացել են նաեւ որեւէ վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցները: Իսկ գլոբալ առումով՝ իմ լավատեսության աղբյուրն այն է, որ նոր սերնդի, իմ երեխաների սերնդի մեջ կամաց-կամաց սկսում են գերակշռել տեղեկացված եւ ինքնուրույն մտածող մարդիկ:
Պատկերացրեք 20 տարեկան մի աղջնակի, որը գնացել է տեղամաս՝ որպես դիտորդ, վստահված անձ կամ հանձնաժողովի անդամ: Նա տեսնում է, որ կեղծարարները ցանկանում են հանցագործություն կատարել, եւ փորձում է դա արձանագրել: Սկզբում կեղծարարները ձգտում են ահաբեկել այդ աղջկան, բայց վերջինս, ենթադրենք, դիմադրում է: Բայց քանի որ կեղծարարները պետական համակարգի մի մասն են, նրանք շատ արագ շոշափում են աղջկա թույլ տեղերը եւ անմիջապես զանգում են նրա ծնողներին, բարեկամներին, որոնք, հնարավոր է, աշխատում են պետական համակարգում: Ծնողները (իմ տարիքի, հետեւաբար՝ «Սովետ տեսած» մարդիկ) զանգում են աղջկան եւ արտասանում են մոտավորապես հետեւյալ տեքստը՝ «էս ի՞նչ ես դու մեր գլխին բերում, ուզում ես մենք փողոցո՞ւմ հայտնվենք, էս րոպեին ամեն ինչ թող եւ տուն վերադարձիր»: Դրանից հետո կա երկու տարբերակ. կա՛մ աղջիկը վերադառնում է տուն՝ չցանկանալով հարվածի տակ դնել հարազատներին, կա՛մ էլ հակադրվում է նրանց: Առաջին դեպքում տեղամասում արձանագրվում է իշխանության հաղթանակը, երկրորդ դեպքում կեղծարարների խնդիրը բարդանում է, եւ այստեղ դարձյալ հնարավոր է երկու տարբերակ՝ կա՛մ գործի են դրվում «թաղի խառոշիները», եւ բռնություն է տեղի ունենում, կա՛մ իշխանությունն այդ տեղամասում պարտվում է:
Ամբողջ խնդիրն այն է, որ այդ 20 տարեկաններն այսօր շատացել են, եւ հասարակական կազմակերպությունները, կուսակցությունները հնարավորություն ունեն ընտրելու եւ պատրաստելու այնպիսիներին, որոնք ի վիճակի են դիմադրելու: Կարծես թե, ընդդիմադիրների մի մասը սկսում է դա հասկանալ. Անկախության հրապարակում սակավամարդ հանրահավաքներ անելու, վերամբարձ ճառեր արտասանելու եւ «ռեժիմի ու խուճապի» մասին ավանդական բանաձեւերը կրկնելու փոխարեն պետք է ընտրել եւ պատրաստել այդպիսի երիտասարդների՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար:
Երբ այսպիսի բաներ եմ գրում, որոշ մարդիկ նեղվում են՝ «ջուր ես լցնում իշխանության ջրաղացին»: Իմ գործն առաջարկելն է, ես առանձին քաղաքական նախասիրություններ չունեմ՝ թող մնա ՀՀԿ-ն, թող գա ՀԱԿ-ը կամ ՄԱԿ-ը: Բայց արդար ընտրությունների ավանդույթը վաղ թե ուշ պիտի ձեւավորվի:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այ մեծարգոյ պ, խմբագիր
Բան մը գրէ որ կարենամ հակառակիլ քեզ հետ։ Այս անգամ ալ յաղթեցիր։ Շնորհաւոր ըլլայ։
Կարծում ես? ..))).. Մեր« անաչառ » ախպեր՝ Ա. Աբրահամյանը՝ Ֆրեյդյան «սայթաքում» է թոյլ տվել…
…«ես առանձին քաղաքական նախասիրություններ չունեմ՝ թող մնա ՀՀԿ-ն, թող գա ՀԱԿ-ը կամ ՄԱԿ-ը»:… ))))…
Այդ տրյուկը՝ շատ հաճախ օգտագործում է «կոկա-կոլան» իր հոլովակներում…
Օրինակ. «Ըստ բժշկական հետազոտությունների՝ մարդը գիշերվա ընթացքում կորցնում է 0.8֊1 լիտր հեղուկ։ Առավոտյան, ինքնազգացողության և աշխատունակության վերականգնման համար՝ պետք է կորուստը լրացնել։ Ոչ մի նշանակություն չունի թե ինչ տեսքով՝ դու կնդունեք՝ պակասող հեղուկը։ Դուք պետք է ինչ-բան խմեք։ Թեկուզ «կոկա-կոլա»…))))…
Սւրելի Ա. Աբրահամյան..))))… եթե դուք «քաղաքական նախասիրություններ չունեք» ապա հոդվածը վերջանում է՝….« ես առանձին քաղաքական նախասիրություններ չունեմ, բայց արդար ընտրությունների ավանդույթը վաղ թե ուշ պիտի ձեւավորվի»:…
Ւսկ այս տեսքով դուք առաջարկել եք՝ որ կամ մնա ՀՀԿ-ն, կամ գա ՀԱԿ-ը կամ ՄԱԿ-ը:
Կիսատ եմ թողել… Հաշվի առնելով, որ ՄԱԿ-ը ընտրություն չէ՝ («դու ուզում ես լինել հարուստ ու երջանիկ, թե քիթդ հենց հիմա ջարդեմ» տիպի ընտրություն է…))))…) Ապա վերջնահաշվում Ա. Աբրահամյանի առաջարն է՝ «ես առաջարկել եձ՝ որ կամ մնա ՀՀԿ-ն, կամ գա ՀԱԿ-ը»։
«նրանք շատ արագ շոշափում են աղջկա թույլ տեղերը»
Իա , տենց բան էլ ա լինում , բա աղջիկը ձեն չի հանում ?
ահա թէ ինչպէս, ինչպիսի հանդարտութեամբ եւ ինքնավստահութեամբ, երեկ, հայ օրիորդը նեղութեան մատնեց, ինքզինքից դուրս հանեց, ԱՄՆ-ի Արտգործ նախարարութեան ներկայացուցիչը – որ զինվորական է –
https://www.youtube.com/watch?v=2VkxiuhVGUc
https://news.yahoo.com/us-press-official-savages-russian-reporters-crazy-questions-043056656.html
կեցցէ՛ Գայանէ
Ռուսերեն մի ասացվածք կա՝ “С нами что то делают (չգրեմ թե ինչ՝կոպիտ է հնչում)-но мы крепчаем”: Հասարակության հասունացման այս ուղին թող մնա ՀՀԿ-ին էլ, ՀԱԿ-ին էլ ու ՄԱԿ-ն էլ: Թող նրանք հասունանան: