Այսօր ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում, ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հյուրերն են՝ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ կուսակցության խորհրդի եւ քարտուղարության անդամ Լեւոն Մարտիրոսյանը եւ Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության անդամ Լեւոն Բարսեղյանը:
Մեր բանավեճի թեման են լինելու դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները, խոսելու ենք նաեւ հանրաքվեի օրը արձանագրված ընտրախախտումների մասին:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Կարդացեք նաև
Հաղորդումը վարում է Նելլի Բաբայանը: