«Ես ընդդիմության հատվածի ստանդարտ պահվածքի մեջ չեմ, եւ ես դա իմ առավելությունն եմ համարում»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Նա միակ ընդդիմադիր պատգամավորն է, որ «կողմ» քվեարկեց 2016 թվականի բյուջեի նախագծին: Ընդդիմադիր պատգամավորին իր քվեարկության համար ոչինչ չի կաշկանդել. «Ես շատ լավ գիտեմ մեր երկրի բոլոր բացասական կողմերը, կառավարության բացթողումները` տարիներ շարունակ, շատ լավ գիտակցում եմ, թե ինչ մարտահրավերների առջեւ ենք կանգնած: Բայց ամեն ինչին եւ ամեն գնով հարվածելը ինքնանպատակ չէ: Ես չեմ փորձում իմիջ ձեւավորել այդպիսով: Ես պրագմատիկ քաղաքական գործիչ եմ եւ լավին լավ եմ ասում, վատին` վատ»:
«Առավոտ» օրաթերթ
10.12..2015