Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 20-ի սահմաններում Իջեւան քաղաքի Մետաղագործների փողոցում ավտովթար է եղել: «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին եղել է Գետահովիտ գյուղի բնակիչ Վարդգես Ադամյանը, ոլորանում չի կարողացել շրջադարձ կատարել եւ թռիչք կատարելով՝ հայտնվել է այգում մեջ:
Վթարի հետեւանքով մեքենայի ուղեւոր, Իջեւանի բնակչուհի, 1947թ. ծնված Սիրան Բաբասյանը տեղում մահացել է:
Մեքենայի ուղեւոր, Իջեւանի բնակիչ, 1981թ. ծնված Բագրատ Էլոյանը տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն եւ այժմ գտնվում է բժիշկների հսկողության տակ: Ավտովթարի վայրում ներկայումս աշխատում են պետավտոտեսուչները՝ պետավտոտեսչության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Սերժիկ Ղալթախչյանի գլխավորությամբ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ