Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական հրետակոծության դեպքում ինչպե՞ս պահպանել անվտանգության կանոնները

Դեկտեմբեր 10,2015 22:00

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ միասին Տավուշի մարզի սահմանամերձ 15 համայնքներում իրականացնում է անվտանգության կանոնների   դասընթաց, թե ինչպես վարվել  հրետակոծության   ժամանակ կամ   պայթուցիկ  նյութ գտնելու  դեպքում: Դասընթացներն  անցկացվում  են սահմանամերձ համայնքների դպրոցներում, համայնքապետարաններում, մշակույթի տներում:

IMG_0069

Դեկտեմբերի 10-ին   սահմանամերձ Կոթիի դպրոցում հայաստանցի  լրագրողների  խումբը  ներկա եղավ նման դասընթացի: Դասընթացավար Արմեն Ամիրաղյանը   Կոթիի դպրոցի 9-12-րդ  դասարանների աշակերտներին  հանրամատչելի  ձեւով  բացատրում էր , թե  հրետակոծության դեպքում ինչպես վարվել , ինչպիսի տեղանք ընտրել եւ այլն:

Ա. Ամիրաղյանը մեզ հետ զրույցում   փոքր-ինչ ուշացած, սակայն  շատ կարեւոր համարեց նման դասընթացը, ասելով , որ պետք է բնակիչներին տալ հանրամատչելի  ուղեցույցներ, թե ինչպես վարվել հրետակոծության  ժամանակ կամ չպայթած զինամթերք հայտնաբերելու դեպքում: Կոթիի դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհիներ Անի Մամաջանյանը, Սոֆյա Մուրադխանյանը   կարեւոր համարեցին կայացած  դասընթացը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031