Քիչ առաջ տեղեկացանք, որ բերման է ենթարկվել քաղաքացիական ակտիվիստ Արտակ Գևորգյանը, ով իբրև այսօր առավոտյան ներկել էր մեր գրասենյակի դուռը:
Անկախ նրանից, թե ով է եղել նման արարքի կատարողը, մենք չենք ցանկանում, որ որևէ մարդ ենթարկվի քրեական պատասխանատվության այդ արարքի համար:
Մենք համարում ենք նման արարքն անթույլատրելի, սակայն ներում ենք թե’ դրա կատարողներին և թե’ կազմակերպիչներին:
Մենք որևէ հաղորդում կամ ահազանգ չենք ներկայացրել իրավապահ մարմիններին, որպեսզի որևէ անձ ենթարկվի քրեական հետապնդման:
Օմբուդսմենի հանձնարարականով նրա տեղակալն այժմ գտնվում է ոստիկանության Կենտրոնի բաժնում, որպեսզի բոլոր հնարավոր եղանակներով պաշտպանի Արտակ Գևորգյանի իրավունքները:
Օմբուդսմենի աշխատակազմ