ՀՖՖ պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախագահությամբ կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստի օրակարգում դրված է եղել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը: ՀՖՖ նախագահը գործադիր կոմիտեին ներկայացրել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի թեկնածությունը:
Վարուժան Սուքիասյանը հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր ծրագրային մոտեցումներով, ինչպես նաև հանգամանորեն պատասխանել գործադիր կոմիտեի անդամների հարցերին: Գործադիր կոմիտեի միաձայն որոշմամբ Վարուժան Սուքիասյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ ffa.am-ի