Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման կոչերի կարիքը բացարձակապես չի զգացվում». Հերմինե Նաղդալյանը՝ ԵՄ կոչերի մասին

Դեկտեմբեր 10,2015 21:35

«Այս հանրաքվեի  ընթացքում շատ հետեւողական արձագանք է կատարվում իշխանությունների կողմից բոլոր տեղեկատվություններին,որոնք կապված են խախտումների հետ: Հետաքննվում են բոլոր տեղեկատվությունները: Որտեղ կան ակնհայտ հիմքեր, անմիջապես քրգործեր հարուցվեցին: Քրգործերը վերաբերում են ե՛ւ լրագրողների գործողությունները խոչընդոտելու դրվագներին, նաեւ քվեարկության իրավունքի վերաբերյալ խախտումներին, այսինքն, մեկից ավելի անձանց քվեարկության կամ ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքերին»,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հանրաքվեի խախտումներին՝ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը:

Երբ լրագրողները հարցրեցին, թե ինչպես է վերաբերվում ԱՄՆ Պետդեպարտամենտի եւ ԵՄ-ի հայտարարություններին` տիկին Նաղդալյանն ասաց. «Այդ կոչերը, որը կար, պարզապես մեր իսկ գործողություններին համահունչ կոչ է: Նման կոչերի կարիքն էլ բացարձակապես չի զգացվում, ակտիվ, հետեւողական աշխատանքները կատարվում են, արդյունքները կտեսնեք դրա վերաբերյալ»:

Նա լրագրողների դիտարկմանն ի պատասխան՝ ճշտեց, որ ԵԽԽՎ-ն զեկույց չի հրապարակել հանրաքվեի վերաբերյալ ու չի հրապարակելու. «Միայն դիտորդական առաքելություններն են, որ զեկույց են հրապարակում: Մենք տվյալ դեպքում ունեցել ենք ԵԽԽՎ պատվիրակների ներկայություն, այդ ներկայությունը հրապարակել է իր մամուլի հաղորդագրությունը, որը եղել է բավականին սահմանափակ տեղեկատվությամբ, որովհետեւ ընդամենը 3 պատվիրակ ու ընդամենը 2 օր են եղել ՀՀ-ում, չեն ունեցել հնարավորություն ծանոթանալու մեր օրենսդրությանը, ոչ էլ այն հիմքերին, որի հիման վրա կազմակերպվում է ընտրական գործընթացը: Մենք ԵԽԽՎ-ին պետք է ներկայացնենք տեղեկատվություն մեր օրենսդրական հիմքերի մասին, տեղեկատվություն բողոքների հետ կապված եւ դրանց հիման վրա պատվիրակները կներկայացնեն իրենց տեղեկատվությունը, այսինքն, զեկույց չի ներկայացվելու»:

Հետո Հերմինե Նաղդալյանը հիշեցրեց. «Բոլորովին վերջերս ԵԽԽՎ-ն ներկայացրեց իր զեկույցները Ադրբեջանի, Թուրքիայի ընտրությունների վերաբերյալ, դա պարզապես կարդալու թեմա է, որ տեսնեք, թե ինչ գնահատականներ են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031