Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

1965 թվականից հետո առաջին անգամ կվերազինվի Մայր թատրոնը

Դեկտեմբեր 10,2015 20:11

Մոտ կես տարի տևած վերանորոգման և վերազինման աշխատանքներից հետո արդեն մի քանի ամիս է՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահը հանձնվել է շահագործման:

Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուզան Սիրունյանը, 80-ական թվականներից հետո առաջին անգամ համերգասրահում կատարվեցին վերազինման աշխատանքներ. «Մատակարարվել են հարթակներ՝ նվագախմբի, երգչախմբի, լարային գործիքների և դիրիժորի համար, պրոեկցիոն էկրան, աթոռներ նվագախմբի համար, նոտաների տակդիրներ, գործիքների տեղադրման և պահպանման սայլակներ, պարային ծածկույթ, դաշնամուրի տեղափոխման հոլովակներ, մատակարարվել են երկու տեսակի վարագույրներ և այլն: Ամբողջությամբ նորացվել են բեմահարթակը, ամֆիթատրոնը: Վերանորոգվել է 250 քմ. վերին աշխատանքային հարթակը: Ծրագրի շրջանակներում իրականացվել է նաև լուսային տեխնիկայի նոր համակարգի տեղադրում, ներառյալ՝ նոր սերնդի ղեկավարման վահանակ, սենսորային էկրաններ, լուսատուներ, նոր մալուխային ցանց»,- թվարկեց Ռ. Սիրունյանը:

Վերազինման է պատրաստվում նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: Ներկայումս թատրոնում ընթանում են ապամոնտաժման աշխատանքներ, որոնք կավարտվեն 2016 թվականի հունվարին: Իսկ դրանից հետո  կսկսվի արդեն բուն վերանորոգումը։

Թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանն ասաց, որ այստեղ ժամանակ առ ժամանակ իրականացվել են կոսմետիկ վերանորոգումներ, սակայն ստեղծման օրվանից՝ մոտ 50 տարի, թատրոնը երբեք տեխնիկապես չի վերազինվել։

Հավելենք, որ ՀՀ մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Ավստրիա սթեյջ սիսթեմս ԷյՋի», «Զալցբրեններ Սթեյջթեք աուդիո վիդեո մեդիասիսթեմս Ջիէմբիեյջ», «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս Ջիէմբիեյջ» և «Արթսթեք» ընկերությունների միջև կնքվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տեխնիկական վերազինման պայմանագիր՝ 7 միլիոն եվրո գումարի չափով, և «Արամ Խաչատրյան» համերգասրահի վերազինման պայմանագիր՝ 2 միլիոն եվրո գումարի չափով:

Տեխնիակական վերազինման ծրագրերի իրականացումը հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2014 թ. հունիսի 4-ի նիստում:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031