Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանությունը և կոռուպցիոն երևույթների դեմ պայքարը զինված ուժերում բարձր հիմքերի վրա է դրվում

Դեկտեմբեր 10,2015 19:52

Դեկտեմբերի 9-ին նշվում է կոռուպցիայի դեմ պայքարի, իսկ դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: Իրար հետ փոխկապակցված երկու երևույթ, որոնց ուղղությամբ իրականացվող միջոցառումները զինված ուժերում շարունակական են: Այդ է վկայում նաև վերջերս պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոնը: Կառույցի նպատակն է ծրագրային, հայեցակարգային և համապատասխան իրավական հիմքերի ստեղծմամբ առավել համալիր մոտեցում ցուցաբերել պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության, բարեվարքության ամրապնդման, հակակոռուպցիոն աշխատանքների կազմակերպման և պատշաճ վերահսկողություն խնդիրներին:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հավաստմամբ՝ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շրջանակում մարդու իրավունքների պաշտպանությունը, բարեվարքության և արդարության ամրապնդումը, կոռուպցիոն երևույթների և կաշառակերության դեմ հետևողական պայքարը օրըստօրե բարձր հիմքերի վրա է դրվում: Դրական առաջընթացը արդարության և հավասարության սկզբունքների ներդրման առումով  ակնառու է հատկապես զորակոչի գործընթացի շրջանակում: Ըստ Սեյրան Օհանյանի՝ մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կենտրոնի ստեղծմամբ և իրավապահների և միջազգային մի շարք կազմակերպությունների ջանքերի համադրմամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը առավել է բարձրանալու՝ նպաստելով զինված ուժերում արձանագրված հաջողությունների բազմապատկմանն ու մարդակենտրոն բանակի կառուցմանը:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031