Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կայացել է սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Դեկտեմբեր 10,2015 19:40

Դեկտեմբերի 10-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը:

Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2015 թվականին կատարված աշխատանքների մասին զեկուցեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Զեկուցողը նշեց, որ այս պահին Հայաստանում է գտնվում շուրջ 1700 սիրիահայ, 2012-2015թթ. ՀՀ քաղաքացիություն է ստացել 12.000 սիրիահայ, 1650 սիրիահայ ստացել է կացության կարգավիճակ: Աշխատանքի տեղավորման խնդրով նախարարություն է դիմել 2200 սիրիահայ: Տնտեսական գործունեություն ծավալելու համար ՓՄՁԶԱԿ-ի կողմից ֆինանսավորվել է 85 սիրիահայ: Աշխատանքի տեղավորման հարցով նախարարությունը համագործակցել է 200 պետական և հասարակական կազմակերպությունների ու անհատների հետ: 500-ից ավելի սիրիահայ աշխատանքի է տեղավորվել փոքր բիզնեսում կայացած սիրիահայ գործարարների մոտ: Այս պահին 1000-ից ավելի սիրիահայ ընտանիք բնակվարձ է ստանում բարեգործական տարբեր կազմակերպություններից: 2015թ. նախարարության իրավաբանական վարչության կողմից  500 սիրիահայի ցուցաբերվել է իրավաբանական աջակցություն: Վերջիններիս նմանատիպ աջակցություն է ցուցաբերել փաստաբանների միությունը: Տարվա ընթացքում ծավալուն աշխատանք է իրականացվել առողջապահության ոլորտում:

Ծավալվեց լուրջ քննարկում սիրիահայերի հիմնախնդիրների շուրջ: ՀԲԸՄ-ի Հայաստանի ներկայացուցիչ Հովիկ Յորդեկյանը նշեց, որ սիրիահայ ուսանողների կրթաթոշակների տրամադրման հարցում, ՀՀ կառավարության կողմից հատկացված գումարներից զատ, ֆինանսական աջակցություն են տրամադրել ՀԲԸՄ-ն և Գալուստ Գյուլպենկյան հիմնադրամը՝ լրացուցիչ ֆինանսավորելով ևս 2 տասնյակ ուսանողների կրթավճարները:

Ամփոփելով նիստը՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ներկայացված գերատեսչությունները պատասխանատվությամբ են վերաբերվել իրենց իրավասությանն առնչվող հարցերին: Նախարարը խորին շնորհակալություն հայտնեց բոլոր գերատեսչություններին, բարեգործական, հասարակական կազմակերպություններին, հոգևոր կառույցներին՝ բարեխիղճ աշխատանքի համար: Նախարարը նշեց, որ բնակարանի և աշխատանքի հարցը շարունակում է մնալ պրոբլեմային, ինչը պետք է հաղթահարել միավորված ջանքերով: Նա կարևորեց աջակցության կարիք ունեցող սիրիահայերի հանդեպ մշտական զգոնությունն ու հոգատարությունը:

Հանձնաժողովը հաստատեց 2016թ. աշխատանքային ծրագիրը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031