Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդար ա, խաղացեք, ժողովո՛ւրդ». Վերահաշվարկ

Դեկտեմբեր 10,2015 18:40

Թիվ 7 ընտրատարածքում դեկտեմբերի 10-ին շարունակվում էր վերահաշվարկը: Քիչ առաջ ավարտվեց 7/01 ընտրատեղամասի վերահաշվարկը, որը Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության պահանջով էր իրականացվել:

Պարկը բացելուց հետո պարզ դարձավ, որ ընտրատեղամասային հանձնաժողովը ե՛ւ «Այո», ե՛ւ «Ոչ» քվեաթերթիկները միասին էին դրել՝ 1 պարկում, իսկ անվավեր ճանաչված քվեաթերթիկներն ընդհանրապես առանց պարկի դրված էին արկղում: Ընտրատարածքային հանձնաժողովը տարբեր պարկերում առանձնացրեց քվեաթերթիկները:

IMG_0684[1] IMG_0685[1] IMG_0688[1]

Վերահաշվարկի արդյունքում  «Այո»-ի թիվը նույնը մնաց՝ 455, «Ոչ»-ի թիվը 3-ով ավելացավ՝ 379-ից դառնալով  382, իսկ անվավեր ճանաչված քվեաթերթիկները պակասեցին՝ 69-ից դառնալով 66:

Անվավեր ճանաչված քվեաթերթիկների մեջ կային նաեւ գրառումներ, օրինակ՝ ընտրողներից մեկը ստորագրել էր «Այո»-ի համար նախատեսված վանդակում, մի ընտրող էլ ընտրելով «Ոչ»-ը գրել էր՝ «Արդա ա, խաղացեք, ժողովո՛ւրդ»:

Թիվ 7 ընտրատարածքում վերահաշվարկը շարունակվելու է նաեւ վաղը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031