Սահմանված կարգի համաձայն, դահլիճում հնչեց մեր օրհներգը եւ պատգամավորները հոտնկայս փակեցին նստաշրջանը:
Ուշագրավ է, որ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հիշեցրել էր, որ պետք է ԱԺ-ում հնչի օրհներգը եւ հորդորել էր խմբակցությունների ղեկավարներին, որ ապահովեն իրենց պատգամավորների ներկայությունը եւ պետական զգացողություն ունենան:
Սակայն 131 պատգամավորներից նիստի ավարտին ներկա էր ընդամենը 51 պատգամավոր:
Նիստի ավարտից հետո Գալուստ Սահակյանը հիշեցրեց, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 14-ին կառավարությունը արտահերթ նիստ է հրավիրել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ