Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կանանց 60 %-ը ենթարկվում է բռնության

Դեկտեմբեր 10,2015 16:51

1948 թվականից դեկտեմբերի 10-ն աշխարհում նշում է որպես Մարդու իրավունքների միջազգային օր: Հայաստանի Ամերիկյան համալսարանում օրը յուրահատուկ ձեւով նշանավորվեց. HuRiCamp` մարդու իրավունքների մասին «չկոնֆերանս»-ի օրակարգը ձեւավորվեց հենց մասնակիցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Հայաստանում Եվրոպական միության ներկայացուցիչների կողմից:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վերջին 16 օրում ամբողջ աշխարհում կազմակերպվել է մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված քարոզարշավ. «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը մեզ համար ցանկալի մակարդակի վրա չէ, բայց մենք ամենացածր տեղում էլ չենք: Կյանքի իրավունքի հարցից մինչեւ ընտանեկան եւ գենդերային հավասարություն՝ մարդու իրավունքների խախտման սպեկտորը բավականին լայն է»:

konferanc-bacum1

ՄԱԿ-ի ներկայացուցչի դիտարկմամբ՝ երիտասարդների համար կրթության հասանելիությունն ամրապնդելու, առողջապահական խնդիրներին լուծում տալու կարիք կա. «Բացթողումն այն է, որ երիտասարդներին հնարավորություն չենք տալիս ավելի մասնակից լինել որոշումներ ընդունելու հնարավորությանը»:

Հայրապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչ միջոցներով է ՄԱԿ-ը Հայաստանում նպաստում մարդու իրավունքների պաշտպանությանը: «Աշխատում ենք իրականացնել տարբեր ծրագրեր, որոնք միտված են մարդու իրավունքների մասին իրազեկվածության բարձրացմանը եւ ստեղծել պայմաններ՝ համապատասխան կառույցների հետ աշխատելու համար»,-ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ առավել հաճախ ոտնահարվում են սոցիալապես խոցելի խմբերի իրավունքները. «Օրինակ, աղքատության երկու խումբ կա՝ կանանց կողմից կառավարվող տնային տնտեսությունները եւ փոքր քաղաքների բնակիչները: Գենդերային հարաբերությունների տեսանկյունից՝ երեխաները եւ կանայք առավել խոցելի են բռնությունների հանդեպ»:

Հայրապետյանի փոխանցմամբ՝ 2010թ. ԱԱԾ-ի հետ համատեղ իրականացված միակ հետազոտության տվյալներով՝ Հայաստանի կանանց 60-ը տոկոսը ենթարկվում է բռնության՝ ֆիզիկական(7-8 %), սեռական(9 %), հոգեբանական եւ տնտեսական: Հարցմանը մասնակցել է 5000 հոգի՝ Երեւանում եւ մարզերում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    թէ Հայաստանում կանանց իրաւունքները լուրջ կարիքը ունին պաշտպանութեան՝ բացայայտ, ցաւագին եւ անհերքելի իրականութիւն է, ափսոս

    սակայն այդ «հետազոտության»-ը եւ անոր արտադրած թիւը համազօր են կատակի

    իսկ այս նիւթերով զբաղվող շատ մը միութիւններ լայնօրէն չափազանցում են կացութիւնը, Եւրոպայից կամ ԱՄՆ-ից շարունակել ստանալու համար իրենց նպաստներն ու ֆինանսաւորումը.

    այսինքն՝ այդ տեսակի (իբրեւ թէ) «NGO»-ները բառացիօրէն շահագործում են հայ կիների տառապանքը

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031