Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նալբանդյանը ներկայացրեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերը

Դեկտեմբեր 10,2015 16:08

Դեկտեմբերի 10-ին աշխատանքային այցելությամբ Վիենայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին։

Նախարարները գոհունակություն հայտնեցին բարձր մակարդակով հաճախակի փոխայցելությունների կապակցությամբ` ընդգծելով, որ դրանք նոր լիցք են հաղորդում տարբեր բնագավառներում երկկողմ փոխգործակցության զարգացմանը։

Նախարարներ Նալբանդյանն ու Կուրցը զրույց ունեցան երկկողմ հարաբերությունների տարբեր հարցերի շուրջ, քննարկեցին համագործակցության խորացման ուղիները, միջազգային կառույցների շրջանակներում փոխգործակցության սերտացումը, տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։ Զրուցակիցներն անդրադարձան ԵԱՀԿ օրակարգային հարցերին։

Հանդիպմանն անդրադարձ արվեց հրատապ միջազգային ու տարածաշրջանային խնդիրների՝ ահաբեկչության դեմ միջազգային հանրության պայքարին, Մերձավոր Արևելքում զարգացումներին, սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիներին։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների կողմից գործադրվող ջանքերը: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ Բաքվի կողմից հակամարտության գոտում իրավիճակը սրելուն ուղղված սադրանքների վրա։

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031