Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցիալական աջակցության ոլորտում համագործակցության նոր ձևաչափի առաջարկ

Դեկտեմբեր 10,2015 16:04

Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` առաջնորդվելով գործընկերության իրավահավասարության և փոխադարձ վստահության սկզբունքներով, հանդես է գալիս Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի շուրջ միավորվելու նախաձեռնությամբ:

Հաշվի առնելով ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման գործընթացում պետական, համայնքային և ոչ պետական կազմակերպությունների ու անհատների դերն ու նշանակությունը` նախարարությունը կարևորում է նրանց հետ համագործակցության նոր ձևաչափի ամրագրումը:

Համաձայնագրի շրջանակներում փորձ է արվելու ինստիտուցիոնալ նոր հարթության վրա դնել սոցիալական համագործակցության ավանդական փոխհարաբերությունները և ընդլայնել գործընկերների շրջանակը:

Նախարարությունը ակնկալում է գործընկերների ակտիվ մասնակցությունը սոցիալական աջակցության բնագավառում պետական քաղաքականության մշակման, իրականացման և մոնիթորինգի գործընթացներում:

Համաձայնագրի առանցքում իբրև հիմնարար սկզբունք դրված է սոցիալապես խոցելի մարդու օժանդակումը, որի արդյունավետությունը իրատեսական է սոցիալական գործընկերության մշակույթի զարգացման և արմատավորման դեպքում միայն:

Նախարարությունը սահմանել է համաձայնագրի միացման և դուրս գալու պարզ ընթացակարգ:

Ազգային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրին կարող եք ծանոթանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքէջում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031