Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը միացավ ԵՄ COSME ձեռնարկատիրության աջակցության ծրագրին

Դեկտեմբեր 10,2015 15:52

Այսօր ԵՄ ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռներեցության և ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլժբիետա Բիենկոսվկան և ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ստորագրեցին ԵՄ «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն-COSME» (Competitiveness of Enterprises and Small and Medium-sized Enterprises Programme) ծրագրին Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այն ուժի մեջ կմտնի 2016թ. հունվարի 1-ից: Հայաստանը OCSME ծրագրին մասնակցող ԵՄ Հարևանության մասնակից երկրորդ երկիրն է: Ծրագրին այս պահին մասնակցում են նաև Մոնտենեգրոն, Մակեդոնիայի Նախկին Հարավսլավական Հանրապետությունը, Մոլդովան Թուրքիան, Ալբանիան և Սերբիան:

Հայաստանի անդամակցությունը ծրագրին վկայում է Երևանի և Բրյուսելի միջև տնտեսական գործակցությունը խորացնելու երկկողմ շարունակական ջանքերի մասին: Հայաստանը ծրագրին անդամակցելու է ի դեմս Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի: Հայաստանի պատվիրակության կազմում էր նաև ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Գեղամ Պետրոսյանը:

COSME-ն Եվրամիության կողմից ֆինանսավորվող ծրագիր է: 2014-2020թթ. Համար նախատեսված ծրագիրն ուղղված է ՓՄՁ ոլորտի զարգացմանն ու ՓՄՁ-ներին ուղղակի աջակցությանը շուկաների հասանելիության, ֆինանսական ռեսուրսների ապահովման, ձեռնարկատիրական կրթության, գործարար միջավայրի բարելավման, երիտասարդների և կանանց ձեռներեցության խթանման, ՓՄՁ-երի մրցունակության զարգացման համար ավելի բարենպաստ պայմանների ապահովման միջոցով: Ծրագրի ընդհանուր բյուջեն 2,3 միլիարդ եվրո է:

Անդամակցելով COSME ծրագրին` Հայաստանն առավելապես կներգրավվի ԵՄ-ում ընթացող ՓՄՁ հատվածին ուղղված գործընթացներին և հնարավորություն կստանա օգտվել Եվրամիության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից, զարգացնել կանանց ձեռներեցությունը, կրճատել վարչական խոչընդոտները, ավելի լավ պաշտպանել կազմակերպությունների մտավոր սեփականությունը:

Հայաստանի մասնակցությունը COSME ծրագրին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալ Ձեռնարկությունների եվրոպական ցանցի (ՁԵՑ) գործունեության շրջանակում: Դա էականորեն կբարձրացնի Հայաստանում ՁԵՑ արդյունավետությունը:

«Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031