Լրահոս
Օրվա լրահոսը

Դիտորդ. «Լցոնման պարզ օրինակ էր»

Դեկտեմբեր 10,2015 15:12

«Վերահաշվարկն արդար էր ընթանում, որքան որ մենք նկատեցինք»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով 7/04 ընտրատեղամասի վերահաշվարկին, ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն հասարակական կազմակերպության դիտորդ Նաիրի Հախվերդին:

Հիշեցնենք՝  թիվ 7 ընտրատարածքում ՀԱԿ-ի բողոք-դիմումով վերահաշվարկվեցին 7/04 ընտրատեղամասի արդյունքները: «Այո» քվեաթերթիկների թիվն ավելացավ 21-ով, որոնցից 3-ը ճանաչվեց անվավեր, արդյունքում՝ «Այո»-ի թիվը 361-ից դարձավ 386, «Ոչ»-ի քվեաթերթիկներից մեկը անվավեր ճանաչվեց՝ 208-ից դառնալով 207, մարված քվեաթերթիկներից մեկն էլ ճանաչվեց անվավեր: Արդյունքում անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը 5-ով ավելացավ՝ 30-ից դառնալով 35:

Նաիրի Հախվերդին ասաց, որ ամեն ինչ իր տեղում էր, պարկը փակ էր, վերահաշվարկի ընթացքում ամեն ինչ արվել է սահմանված կարգին համապատասխան: Նա համարում է, որ խախտումը կատարվել է ընտրատեղամասում. «Բայց ինձ անհանգստացնում է այն, ինչ նրանք հայտնաբերեցին, բայց չվերլուծեցին, դա լցոնման պարզ օրինակ էր: «Ոչ»-երի թիվը ճիշտ նույնն էր, բայց «Այո»-ների թիվը 18-ով ավելի էր: Այսպիսով՝ այս դեպքում գիշերը հաշվել են քվեաթերթիկները, ստացել են թիվը, հետո ավելացրել են մի խումբ քվեաթերթիկ, հավանաբար ներքեւից, որ ոչ ոք չտեսներ, դա երեւի թե շատ արագ է կատարվել, մի քանի մարդ է նկատել դա: Նրանք ավելացրել են «Այո»-ի քվեաթերթիկները, սակայն պաշտոնական արձանագրության մեջ պատահական թիվ են նշել, որովհետեւ չեն կարողացել հաշվել «Այո»-ները, ի նկատի ունեմ՝ ավելացրած քվեաթերթիկները՝ հույս ունենալով, որ ոչ ոք կրկին չի հաշվելու «Այո»-ի քվեաթերթիկները»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031