Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Իշխանությունը փորձում է լվանալ կեղտը»

Դեկտեմբեր 10,2015 14:54

«Փորձում են կեղտը լվանալ եւ մաքրել ամսի 6-ի այլանդակությունները»,- այսօր Ազատության հրապարակում բացելով հանրահավաքը՝ հայտարարեց ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Այսօր, հիշեցնենք, ՀԱԿ-ը Ազատության հրապարակում հանրահավաք էր հրավիրել՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հանրահավաքին մասնակցում էին նաեւ Նոր Հայաստան ճակատի լիդերները: «Բացի պայքարից, մենք այլ ճանապարհ չունենք, աշխարհում կա իրավունք, որը վաստակվում է»,- շարունակեց Արամ Մանուկյանը, հավելելով, որ այս տարիների ընթացքում իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի «ղաչաղներ» լինեն: Արամ Մանուկյանը չի բացառում, որ մեր հասարակության մեջ նման խաղեր առաջանան, բայց հիշեցնում է, որ մեր գենի մեջ մենք քաղաքակրթություն ենք ժառանգել: Բացի այդ, նաեւ պետություն ենք եւ պայքարն էլ այդ չափանիշների շրջանակում պիտի լինի:

Ի դեպ, հանրահավաքից հետո մեկնարկած երթը այս պահին ավարտվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ: Երթի մասնակիցները քաղբանտարկյալների նկարներով ազատության եւ արդարության պաստառներով եւ վանկարկումներով այս պահին էլ նույն պահանջները բարձրաձայնում են ԿԸՀ-ի շենքի մոտ:

Ոստիկանները խոստացան, որ կբացեն դեպի ԿԸՀ տանող ճանապարհը փակած ոստիկանական պատը: Երթի մասնակիցները մտադիր են մի փոքրիկ խաղաղ հանրահավաք էլ ԿԸՀ-ի դիմաց անցկացնել եւ այսօրվա ակցիան դրանով ավարտել: Վաղը երեկոյան, հիշեցնենք, Ազատության հրապարակում կրկին հանրահավաք է նախատեսվում, որի ժամանակ Ոչ-ի ճակատի լիդերները, ակնկալվում է, որ կհրապարակեն հետագա գործողությունների ծրագիրը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Այս “lider”ները չեն անդրադառնար որ նոյն բաները անդադար կրկնելէն ապարդիւնօրէն ժողովուրդին վստահութիւնը կը կորսնցնեն։ Մէջերնին չկայ մէկը որ քիչ մը երեւակայութիւն ունենայ եւ նոր ռազմավարութիւն փորձէ։Որքան բազմութիւն ալ հաւաքելու ըլլան երբեք պիտի չկարենան ԼՏՊ ի մակարդակին հասնիլ։ Խելօք մարդը կը հասկնայ՝ կամ կը քաշուի կամ նոր ուղիներ կը փնտռէ։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031