Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ը «ազնվության բանակներ» կստեղծի

Դեկտեմբեր 10,2015 14:44

Այսօր Ազատության հրապարակում կայացավ հանրահավաք՝ նվիրված Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվան: Հանրահավաքը հրավիրել էր ՀԱԿ կուսակցությունը, մասնակցում էին նաեւ Նոր Հայաստան միավորման լիդերները, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Հանրահավաքում ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նախ անդրադարձավ դեկտեմբերի 6-ին կայացած Սահմանադրական բարեփոխումների ընթացքին, դատապարտեց կեղծիքները, խոսեց միջազգային կառույցների տված բացասական գնահատականների մասին, նա հայտարարեց, որ այդ օրը Հայաստանի իրականության մեջ կարելի է ամրագրել իբրեւ՝ Լրագրողների դեմ բռնության օր:

Ելույթի ավարտին Լեւոն Զուրաբյանը քաղհասարակությանը եւ քաղաքական ուժերին կոչ արեց՝ պայքարը համատեղ շարունակել, ստեղծել «ազնվության բանակներ»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք լուրջ ծրագիր ունեն եւ 2017-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հասնելու են նրան, որ յուրաքանչյուր տեղամասում «ազնվության բանակի մարտիկներ լինեն՝ կամերաներով» եւ անընդմեջ հեռարձակում ապահովեն տեղամասերից:

Զուրաբյանի ելույթից հետո հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, երթը ընթանալու է Մաշտոց- Սայաթ-Նովա- Տերյան- Կորյուն երթուղով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031