Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ն Հայաստանին է մեղադրել սահմանին լարվածության աճի համար. Interfax.az

Դեկտեմբեր 10,2015 14:29

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության աճի համար Հայաստանին է մեղադրել։ Այս մասին տեղեկացնում է Interfax.az-ը։

Նրանք ընդունել են, որ վերջին շրջանում լարվածությունը կտրուկ աճել է։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է, թե իրենք պատասխանում են հայկական կողմի կրակին միայն։

Անդրադառնալով երեկ շփման գծում տանկ օգտագործելուն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե մի քանի անգամ զգուշացրել է, որ եթե հայկական կողմից հրադադարի ռեժիմը խախտվի, իրենց բանակը, ստեղծված իրավիճակին համապատասխան, պատասխան կրակ կբացի ավելի հզոր զինատեսակներից եւ կոչնչացնի հակառակորդի կրակակետերը։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031