Գյումրու ՀԱԿ գրասենյակից փաստում են, որ Գյումրիում ու Ախուրյանում, որոնց գրեթե բոլոր ընտրատեղամասերում իրենք ունեցել են ներկայացուցիչներ ՝ հանձնաժողովների անդամներ ու նաեւ վստահված անձինք, անվավեր ճանաչված քվեաթերթիկների մեջ եղել են հուզական գրառումներ, կարծիքներ ու նաեւ անձնական բնույթի hայհոյանք, որն ուղղված է եղել նախագահ Սերժ Սարգսյանին:
Ըստ այս գրասենյակի տվյալների, անվավեր ճանաչված քվեաթերթիկներից մեկում նշված է եղել «Ո՛չ, թալանչիներին» արտահայտությունը, մեկ այլ քվեաթերթիկում «Ոչ»-ի կողքին խոշոր տառատեսակով ավելացրել են մի քանի «Ոչ»՝ «ո՛չ, ո՛չ, ո՛չ, ո՛չ»:
Նշենք, որ Գյումրիում անվավեր բյուլետենների թիվը 2913 է, այսինքն՝ կազմել է 7 տոկոս, իսկ Ախուրյանում 592 է՝ 3,76 տոկոս: Երկու տեղանքներում էլ հաղթել է «Ոչ»-ը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ