Քիչ առաջ Ազատության հրապարակից ոստիկանները բերման ենթարկեցին Կարո, Եդգար եւ Գեւորգ անուններով երիտասարդների, որոնք փորձում էին վրան տեղադրել Ազատության հրապարակում:
Միջադեպը տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով «Հայ Ազգային Կոնգրես» եւ «Նոր Հայաստան»-ի հրավիրած համատեղ հանրահավաքի ժամանակ:
Մինչ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հարթակից խոսում էր դեկտեմբերի 6-ին Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի կեղծված արդյունքների մասին, հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը «հեռանալու» վրա է, երիտասարդները փորձում էին վրան տեղադրել հրապարակի կենտրոնում, ոստիկանները շատ արագ շրջափակեցին տղաներին, մի քանի րոպե տեւած քաշքշոցից հետո, վրանն առգրավվեց, երիտասարդները բերման ենթարկվեցին:
Կարդացեք նաև
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ հայտարարեց, որ «Նոր Հայաստանը» վաղը մասնակցելու է ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքին, որտեղ հետագա պայքարի գործողությունների ծրագիր է առաջարկվելու:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ