Լրահոս
Օրվա լրահոսը

«Կուտակայինը չմուծեն՝ մարդկանց տուն-տեղը ձեռներից կառնեն». Բագրատյանը քննադատում է Կառավարության նախագիծը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2015 13:45

Կառավարությունը նախագիծ է բերել ԱԺ եւ առաջարկում է փոփոխություն կատարել «Հարկերի մասին» եւ «Կուտակային կենսաթոշակի» մասին օրենքներում: Ինչպես ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը, կուտակային կենսաթոշակի հավաքագրման համար հարկային մարմինների վրա են դրված վերահսկողական մեխանիզմներ, որոնց գործիքները չունի, ուստի տեխնիկական փոփոխություններ պետք է արվեն:

Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, խոսելով նախագծի «լյապերի» մասին, նախ անդրադարձավ նոր սահմանադրությանը. «Հայտարարեցիք ընդունված է, բայց չի ընդունվել, կարդում եմ այդ Սահմանադրության, 60-րդ հոդվածը՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերված սեփականությունը տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու իրավունք: Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով, օրենքով սահմանված դեպքերով: Բա Գագիկ Հարությունյանն ասում էր՝ վերջապես մարդու իրավունքները պիտի գործեն, է՞ս ա իրա գրած Սահմանադրությունը: Բա ի՞նչ գործ ունի էս Սահմանադրությունից հետո նման օրենք հայտնվի: Գնացեք դատարան, թող դատարանը որոշի, փողը վերցրեք»:

Ըստ Հրանտ Բագրատյանի, ընդհանրապես Սահմանադրությունը 80 հատ վրիպակ ունի, 40 հատ պարզապես «լյապ». «Երեկ մի լյապ էլ անցկացրինք ՊՆ-ի հետ կապված: Էն երեխեն, որը Հայ առաքելական է, պիտի գնա առաջին գիծ ծառայի, իսկ էն երեխեն, որը այլադավան է, կարա չգնա, որովհետեւ կարա ասի՝ ես զենք չեմ ուզում կրեմ: Շուտով Հայ առաքելական եկեղեցին հետեւորդ չի ունենա: Այ սենց լյապեր կան Սահմանադրության մեջ: Հիմա կկանչեք ձեր խելոքներին, կգան կմեկնաբանեն, կասեն՝ սենց չի, նենց ա: Բայց հստակ գրված է՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից բացառությամբ դատական կարգով: Ի՞նչ է նշանակում օրենք բերել ու ասել, որ եթե մարդը չի վճարում Կուտակային կենսաթոշակը, ապա արգելանք է դրվում նրա գույքի վրա՝ առանց դատարանի»:

Հրանտ Բագրատյանն ասաց, որ Սահմանադրությունը ընդունված լինելու պարագայում այս օրենքը չի կարող բերվել ԱԺ. «Շատ մի գոհ էինք Կուտակայինից, էսօր կանգնած ենք լինել-չլինելու փաստի առաջ, Իսլամական ագրեսիայի առաջ, 45 տարով փող եք տանում կուտակայինին ու հիմա բերում եք մի հատ օրենք, որ եթե հանկարծ դրանք չմուծվեն, կգան տուն ու տեղը ձեռերիցս կառնեն: Չեմ կարողանում հասկանալ տրամաբանությունը: Հուսով եմ, Հայաստանը կլինի 45 տարի հետո: Բայց որ սենց գնա՝ չի լինի»:

Հրանտ Բագրատյանի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ գործատուից չեն պահում. «Մարդկանց հետ ի՞նչ գործ ունեք, չի կարող նման բան լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031