Թիվ 7 ընտրատարածքում վերահաշվարկը շարունակվում է: Դեկտեմբերի 10-ին Հայ ազգային կոնգրեսի բողոք-դիմումով վերահաշվարկվեց 7/04 ընտրատեղամասի արդյունքները:
Վերահաշվարկի արդյունքում «Այո» քվեաթերթիկների թիվն ավելացավ 21-ով, որոնցից 3-ը ճանաչվեց անվավեր, արդյունքում՝ «Այո»-ի թիվը 361-ից դարձավ 386, «Ոչ»-ի քվեաթերթիկներից մեկը անվավեր ճանաչվեց՝ 208-ից դառնալով 207, մարված քվեաթերթիկներից մեկն էլ ճանաչվեց անվավեր: Արդյունքում անվավեր ճանաչված քվեաթերթիկների թիվը 5-ով ավելացավ՝ 30-ից դառնալով 35:
Անվավեր ճանաչված քվեաթերթիկների մեջ եւս գրություններ կային, քվեաթերթիկներից մեկում նշված էր «Ոչ»-ը, իսկ ներքեւում «Dota2 forever» (Dota2 (համակարգչային խաղ) հավետ) գրառումը:
Կարդացեք նաև
Անվավեր ճանաչված քվեաթերթիկներից մեկում էլ ընտրողը «Այո»-ի համար սահմանված վանդակում գրել էր «ոչ», իսկ «Ոչ»-ի համար նախատեսված վանդակում գրված է «ոքի»:
7/04 ընտրատեղամասի վերահաշվարկն ավարտված է:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ