Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիության անունից Բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունը ս.թ.10 դեկտեմբերի՝ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ

Դեկտեմբեր 10,2015 13:05

Այս տարի Մարդու իրավունքների պաշտպանության օրը մեկնարկում է Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից իրականացվելիք միամյա տոնակատարությունների շարքը` նվիրված 1966թ․-ին կնքված Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի հիսունամյակին։

Առանցքային կարևորություն ունեցող այս երկու դաշնագրերը սահմանում են քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական իրավունքները, որոնցով օժտված են մարդիկ ծննդյան պահից մինչև կյանքի վերջը և որոնք փոխել են բազմաթիվ մարդկանց ճակատագրեր։

Մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության առջև ներկայում ծառացող բազմաթիվ մարտահրավերների ֆոնին և համաշխարհային տնտեսական ճգնաժամի, աղքատության և էլ ավելի սրվող անհավասարությունների համատեքստում այս պայմանագրերը շարունակում են հանդես գալ որպես ԵՄ գործունեության հիմնաքարեր՝ մարդու բոլոր իրավունքների և հիմնարար ազատությունների տարածման և պաշտպանության ուղղությամբ և էական միջազգային իրավական հիմք են նրանց համընդհանրության, անքակտելիության և փոխկապակցվածության համար։

Մարդու իրավունքների և ժողովրդավարության գործողությունների նոր ծրագիրը, որը ԵՄ-ն ընդունեց անցյալ տարի հուլիսին, հավասարապես կարևորում է այդ բոլոր իրավունքները և կոնկրետ գործողությունների միջոցով ձգտում է տարածել դրանք և ապահովել դրանց կիրարկումը բոլորի համար։ Ավելին, ԵՄ-ը, ինչպես և նախկինում, հավատարիմ է իր հանձնառությանը՝ աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և բոլոր այլ դերակատարներին՝ հանդես գալով որպես մարդու իրավունքների պաշտպանության և հարգանքի ջատագով, լինեն դրանք քաղաքացիական և քաղաքական կամ սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքներ։ ԵՄ-ը ողջ աշխարհում ունի մարդու իրավունքների պաշտպաններին աջակցություն ցույց տալու երկարամյա փորձ․ ԵՄ-ն ինքնին այն առավելությունների ուշագրավ օրինակ է, որոնք սկիզբ են առնում աշխույժ քաղաքացիական հասարակության շնորհիվ։

Ողջ աշխարհում ԵՄ պատվիրակությունների և ԵՄ անդամ պետությունների դեսպանատների մեր ցանցը, ԵՄ Մարդու իրավունքների պաշտպանության սոցիալական հարցերի հանձնակատար Ստավրոս Լամբրինիդիսը և ԵՄ անդամ պետությունների մայրաքաղաքներում գործող մեր թիմերն այսօր միավորում են իրենց ուժերը՝ տոնելու Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը և կշարունակեն առաջ մղել, պաշտպանել և տարածել մարդու իրավունքները աշխարհի ցանկացած վայրում, որտեղ դրանք վտանգված են։

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Պատվիրակություն Հայաստանում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031