Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանում հղի հայուհու մահվան պատճառ դարձած բժիշկն ազատվել է աշխատանքից. Lifenews

Դեկտեմբեր 10,2015 12:57

Կրասնոդարի Տուափսեի շրջանային թիվ 2 ծննդատանը մահացած 24-ամյա Յանա Պլակսիայի հարազատներն ամբողջ ուժերով պայքարում են, որպեսզի արդարության հասնեն։ Բժիշկ-գինեկոլոգ Լարիսա Առաքելովնային ժամանակավորապես հեռացրել են աշխատանքից։ Հենց նա էր հանձնարարել հղի հայուհուն «Տրամալ» դեղը ներարկել, ինչից հետո էլ աղջիկը մահացել է. հայտնում «Lifenews»-ը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Կրասնոդարի Տուափսեի շրջանային թիվ 2 ծննդատանը մահացել է 24-ամյա հղի Յանա Պլակսիան։ Նա այդ օրը որովայնի շրջանում սուր ցավեր է ունեցել եւ տեղափոխվել է հիվանդանոց։ Աղջկա մայրը «Lifenews»-ին տված հարցազրույցում պնդել է, որ Յանային բժիշկները օգնություն չեն ցուցաբերել։

https://youtu.be/2LkdPBXE4-4

Յանայի մայրը՝ Մանուշակ Մելքոնյանը նաեւ պատմել է, որ աղջիկը հեռախոսով տեղեկացրել է, որ բժիշկներն իրեն ցավազրկող են ներարկել ու գնացել են գլխավոր բժիշկ Վաղինակ Սվազյանի ծնունդը նշելու։ Մահանալուց առաջ աղջիկը փորձել է զանգահարել իր բժշկին՝ Լարիսա Առաքելովնային, սակայն վերջինս չի պատասխանել հեռախոսազանգերին։

Նշված է, որ Յանա Պլակսիան իր հղիության ամբողջ ընթացքում ստուգումների է գնացել հենց բժիշկ Լարիսա Առաքելովնայի մոտ եւ որեւէ բարդություն չի եղել։ Նախնական տվյալներով՝ երիտասարդ աղջկա օրգանիզմը չի դիմացել ներարկմանը, քանի որ բժիշկները չեն ստուգել, թե արդյոք նա ալերգիա ունի այդ դեղամիջոցից, թե ոչ։

«Ես կարծում եմ, որ ցանկացած բժիշկ ունի սխալվելու իրավունք։ Սա հենց բժշկական սխալ էր։ Խոստանում եմ, որ մենք կպարզենք ամեն ինչ։ Այսօր ես ստորագրել եմ այդ բժիշկին աշխատանքից ժամանակավորապես հեռացնելու հրաման։ Մինչեւ պատկերը չամբողջանա, նա չի աշխատելու։ Մենք պետք է օրենքի շրջանակներում գործենք»,- հայտարարել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վաղինակ Սվազյանը։

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031