ՀՀ իշխանությունները բյուջեն փրկելու նպատակով շարունակում են ծախսել Հայաստանի միջազգային պահուստները։ Այս փաստն ի հայտ է գալիս, երբ ուսումնասիրում ենք Հայաստանի միջազգային պահուստների վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած վերջին տվյալները։
Հայաստանի միջազգային պահուստներն անընդհատ ծախսելու վերջին տարիների պատմությունը սկսվել է անցած տարվա հունվարից։
Մեկ տարի, երկու ամսում ՀՀ կառավարությունը հասցրել էր պետության միջազգային պահուստներից ծախսել շուրջ մեկ միլիարդ դոլար։
Այս տարվա մարտից միջազգային պահուստները կրկին սկսեցին աճել։ ՀՀ կառավարությունը Հայաստանի միջազգային պահուստների համալրումն հիմնականում իրականացնում էր տարբեր վարկային միջոցների հաշվին։ Իհարկե, պաշտոնապես այդ մասին չէր հայտարարվում, բայց ոչ պաշտոնական խողովակներով հայտնի էր դարձել, որ, օրինակ, անցած տարվա մարտին, երբ Հայաստանը 500 մլն դոլարի միջազգային պարտատոմսեր էր թողարկել՝ եվրաբոնդեր, ստացված գումարից 200 մլն դոլարն ուղղվել էր ՀՀ միջազգային պահուստների համալրմանը։
Կարդացեք նաև
Հաջորդած ամիսներին եւս ՀՀ միջազգային պահուստներ շարունակեցին համալրվել։ Այս տարվա հուլիսի վերջի դրությամբ ՀՀ միջազգային պահուստները կազմում էին 1 մլրդ 702 մլն 500 հազար դոլար։
Սակայն օգոստոսից սկսած, երբ արդեն պարզ դարձավ, որ հարկեր եւ տուրքերի մասով պետբյուջեի մուտքերը ընթացիկ տարում թերակատարվելու են, ՀՀ միջազգային պահուստները կրկին սկսեցին նվազել։ Դեկտեմբերի 1-ի դրությամբ, ըստ ՀՀ ԿԲ-ի, Հայաստանի միջազգային պահուստները կազմում են 1 մլրդ 549 մլն 700 հազար դոլար։ Այսինքն չորս ամսում՝ օգոստոսից-նոյեմբեր ժամանակահատվածում, ՀՀ կառավարությունը միջազգային պահուստներից ծախսել է 152 մլն 800 հազար դոլար:
Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում