Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի անձնական թշնամիներն են փոխել. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 10,2015 12:09

Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանի ասելով՝ ՀՀԿ ժողովում Սերժ Սարգսյանն անդրադարձել է ընտրակեղծիքներին ու հայտարարել. «ցանկացած կեղծարարի ընդունում եմ որպես անձնական թշնամի»։

«ՉԻ» – Պահո՜, փաստորեն Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի անձնական թշնամիներն են փոխել։ Նա ուզում էր 2018-ին հանգիստ գնալ թոշակի, բայց անձնական թշնամիներն իրենց վատությունն արել են՝ այնպիսի Սահմանադրություն են անցկացրել, որ ինքը ուզած-չուզած շարունակի պաշտոնավարել։

Բայց ամենամտահոզիչն այն է, որ Սերժ Սարգսյանն այս հայտարարությունն արել է ՀՀԿ ժողովում, այսինքն՝ անձնական թշնամիների շրջապատում։ Հանկարծ մի վնաս չտա՞ն էդ մարդուն։

Իրականում, իհարկե, անհանգստանալու կարիք չկա։ Սերժ Սարգսյանը ոչ միայն ինքն է իրեն շրջապատել «անձնական թշնամիներով», այլեւ անձամբ է համակարգել, թե կոնկրետ ով ինչ թշնամություն պիտի անի իր նկատմամբ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031