Լրահոս
Օրվա լրահոսը

«Նատալի ֆարմն» ու «Ալֆա ֆարմը» դեղերի գները բարձրացրել են

Դեկտեմբեր 10,2015 11:57

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր կառավարության նիստում հայտարարեց, որ հինգ խոշոր դեղ ներկրողների մոտ 483 անուն դեղերի շրջանում ուսումնասիրություն են արել՝ պարզելու շուկայում ո՞ր դեղերն են թանկացել:

Ըստ պարոն Շաբոյանի, «Նատալի ֆարմն» ու «Ալֆա ֆարմը» երկու անուն դեղ թանկացրել են, ինչը Արտակ Շաբոյանը բացատրեց միջազգային շուկայում դեղերի թանկացմամբ: Այսինքն՝ դեղ ներկրողները դրանք ձեռք են բերել արդեն բարձր գներով: Մասնավորապես թանկացել են սրտանոթային եւ արյան շրջանառության համար նախատեսված դեղերը:

Հիշեցնենք, որ «Նատալի ֆարմը» պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, իսկ «Ալֆա ֆարմը», ըստ որոշ լուրերի, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031