Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ին չի հաջողվելու հավաքել անհրաժեշտ թվով ստորագրություններ. «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 10,2015 11:46

Սահմանադրական հանրաքվեից հետո «Ոչ»-ի միասնական շտաբի պետ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով իրենք դիմելու են Սահմանադրական դատարան ու դիմումը քննարկելու համար անհրաժեշտ է 27 պատգամավորի ստորագրության։ Բայց, ինչպես երեւում է, ՀԱԿ-ին չի հաջողվելու հավաքել անհրաժեշտ թվով ստորագրություններ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր՝ Միքայել Մելքումյանը հստակեցրեց՝ իրենք չեն միանալու Սահմանադրական դատարան դիմելու այդ գործընթացին։ «Իհարկե, չենք աջակցի, ընտրություններն անցել են այնպես, ինչպես պետք է անցնեին, այնպես որ ես այստեղ խնդիր չեմ տեսնում»,- հայտարարեց ԲՀԿ-ականը ու հավելեց՝ դեռ ընդդիմությունը չի ֆիքսել ընտրախախտումների ծավալը։

Մելքումյանին հայտնի չէ, թե քանի տեղամասի արդյունքներ են բողոքարկվել, ու ըստ այդմ էլ վերջինս հակված է հավատալ, որ «ընտրություններն անցել են այնպես, ինչպես անցել են»։ «Մենք պետք է ռեալիստ լինենք ու հասկանանք, թե ինչի համար պետք է դիմենք դատարան, ոնց պետք է դիմենք… օրինակ, դուք համաձա՞յն եք, որ ընդդիմությունը անընդհատ պարտվի, թող մտածեն, թե ինչու են անընդհատ պարտվում։ Իսկ ընդդիմությանը վստահո՞ւմ է ժողովուրդը, չի՛ վստահում, էդ որ 400.000-ից ավելի «ոչ» է եղել, հաշվե՞լ եք քանի մարդ է գնում հրապարակում հավաքվում, էնպես որ տարբեր խնդիրներ կան»,- նշեց Մելքումյանը։

«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը տեղեկացրեց, որ իրեն դեռ չեն դիմել նման դիմումի տակ ստորագրելու առաջարկությամբ, բայց կարծիք հայտնեց, որ դա անպտուղ մի գործընթաց է. «Ինձ չեն դիմել, բայց ես համարում եմ անպտուղ աշխատանք, քանի որ Հայաստանում գործող այս համակարգի մեջ չեմ հավատում, որ որեւէ արդյունքի կհասնենք։ Համարում եմ, որ շատ ճիշտ կլինի, եթե բոլոր միջադեպերի մասով հետաքննությունը կատարվի, ու մեղավորները խստագույնս պատժվեն, միգուցե դա դաս կդառնա, բայց արդյունքների փոփոխության հավատ չունեմ»,- հայտարարեց պատգամավորը։

Նա կարծիք հայտնեց, որ ՍԴ դիմելը չի բերելու հարյուր հազարավոր քվեների փոփոխության, ու եթե այդ գործի նկատմամբ հավատ չունի, ուժերը ջլատել չի ցանկանում, փոխարենը կոչ է անում գնալ բոլոր միջադեպերի հետքերով ու պատժել մեղավորներին։

Մկրտիչ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031