Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականներն անգամ այստեղ են փորձել «շուստրիություն» անել. «Ժողովուրդ»

Դեկտեմբեր 10,2015 11:38

Ինչպես հայտնի է՝ սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերահաշվարկի պահանջով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է դիմումներ 78 տեղամասերից։ Պարզվում է, որ այդ դիմումների մի մասը հենց իշխող Հանրապետական կուսակցության, ինչպես նաեւ՝ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի կողմից է ներկայացվել։ Ասել է թե՝ այս անգամ նույնիսկ այս հարցում իշխանությունները ավելի ճարպիկ են գտնվել՝ առաջ անցնելով ընդդիմությունից եւ ավելի շուտ ներկայացնելով վերահաշվարկի դիմումներ, ինչի արդյունքում օրենքով սահմանված հնգօրյա ժամկետում կարող է պրակտիկորեն անհնար լինել իրականացնել վերահաշվարկը բոլոր 78 ընտրատեղամասերում։

Ճիշտ է՝ երեկվա դրությամբ 14 ընտրատեղամասերում կատարված վերահաշվարկի արդյունքներով աննշան փոփոխություններ են արվել, այդուհանդերձ, ինքնին այն փաստը, որ ՀՀԿ-ականներն անգամ այստեղ են փորձել «շուստրիություն» անել, ցույց է տալիս, թե իրականում որքան մեծ էր նրանց մտավախությունը, որ ոչ-ը կհաղթի։

Եվ այն պարզաբանումը, որ փորձել է ներկայացնել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, թե իրենք վերահաշվարկի համար դիմել են, քանի որ «գոհ են, բայց անտարբեր չեն», մեղմ ասած՝ ծիծաղ է հարուցում։ «Ուզում ենք պարզել, թե ովքեր են ընտրախախտում թույլ տվողները, գուցե «արջի ծառայություն մատուցող Հանրապետականի համակիրները» կամ գուցե հենց ընդդիմադիրները»,- ասել է նա։ Փաստորեն ՀՀ-ում ընտրությունների անցկացման պատմության մեջ նոր «նոուհաու» է ներմուծում Բաղդասարյանը՝ առաջին անգամ նաեւ ընդդիմությանը մեղադրելով ընտրակեղծարարության մեջ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031