Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայան. «Իրավունք չունի իր պաշտոնի ժամկետի ավարտից հետո որեւէ կերպ մասնակից չլինել երկրի զարգացման գործընթացներին». «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 10,2015 11:20

Երեկ, երբ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանին հարցրինք, թե որտեղ կարող է հայտնվել Սերժ Սարգսյանը իր պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, ինչո՞ւ նա չպնդեց իր նախկինում արած հայտարարությունը, եւ արդյոք վերջին օրերի խոսակցությունները նշանակո՞ւմ են, որ նա իսկապես հավակնում է վարչապետի պաշտոնին, պատգամավորը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ դուք ինչպես եք վերաբերվում երկրի նախագահի հայտարարություններին, ես հավատում եմ այդ հայտարարություններին, եւ այդ հայտարարությունները ընդունում եմ այնպես, ինչպես արվել են երկրի նախագահի կողմից։

Մի մոռացեք, որ մինչեւ 2018 թվականի փետրվար հանրապետության գործող նախագահը շարունակելու է իր պաշտոնավարումը։ Ինքը այդ մասին նույնպես հայտարարել է։ Իսկ թե ինչ կլինի դրանից հետո, Աստված մեծ է, վստահ եմ, որ յուրաքանչյուրս էլ ողջ կլինենք եւ կտեսնենք, թե ինչ կլինի։

Բայց մյուս կողմից իմ անձնական դիրքորոշումը հետեւյալն է՝ այդ մասին ես նաեւ Ազգային ժողովի ամբիոնից եմ հայտարարել, հիմա նույնպես կրկնում եմ՝ որեւէ պետական պաշտոնյա, այդ թվում նաեւ այսօր գործող նախագահը, որը ունի երկրի կառավարման գործընթացի ահռելի փորձ, ահռելի ինֆորմացիա, իրավունք չունի իր պաշտոնի ժամկետի ավարտից հետո որեւէ կերպ մասնակից չլինել երկրի զարգացման գործընթացներին։ Ես կարծում եմ, որ նման կենսափորձ ունեցող մարդիկ պիտի շարունակեն օգտակար լինել երկրին»։

Իսկ ավելի կոնկրետ, ՀՀԿ-ն նրան որտե՞ղ է տեսնում՝ հարցին Եսայանը պատասխանեց. «Ես ինքս միայնակ չեմ կարող ամբողջ կուսակցության, նաեւ նախագահի անունից պատասխանել, ինձ թվում է, օրը կգա, բարին էլ հետը»։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031