Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Զորիկյան. «Իշխանության կողմից աբսուրդի հասնող դիվերսիաներ դեռ կլինեն»

Դեկտեմբեր 10,2015 10:49

Aravot.am-ի հետ զրույցում խոսելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից նշեց. « Տպավորությունս հետեւյալն է՝ հանրաքվեին երկու թիմ էր մասնակցում. առաջինը իշխանությունն էր՝ իր ողջ ռեսուրսով , երկրորդը՝ ժողովուրդն էր, իր ռեսուրսի չնչին մի մասով, ընդդեմ առաջինի: Փաստացի հաղթեց ժողովուրդը, բայց իշխանությունն իր պարտությունը չընդունեց: Այս ամենը նման է Ղարաբաղյան պատերազմին, ուր հայերս փաստացի հաղթեցինք, բայց նրանք (չեմ ուզում հակառակորդի անունը տալ) այդպես էլ չընդունեցին իրենց պարտությունը: Թե ո՞րն է ելքը ստեղծված իրավիճակից և ինչ զարգացումներ կլինեն, կարծում եմ, կարելի է կռահել, նույն համեմատությունը շարունակելով և համապատասխան հետևություններ անելով: Իշխանության կողմից բացահայտ հարձակումներ չեն լինելու, քանզի իրենք գիտեն, որ պարտվել են, սակայն բազմերանգ ու բազմապիսի երբեմն աբսուրդի հասնող այսպես ասած դիվերսիաներ դեռ կլինեն»:

Ինչ վերաբերում է երիտասարդությանը, պարոն Զորիկյանի ձեւակերպմամբ. «Այսպես, թե այնպես «սահմանը» պիտի երիտասարդությունը պահի: Ժողովրդի կողմից՝ առաջադեմ հայ երիտասարդությունը, իսկ իշխանության կողմից երիդ-հետև-ողականները»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031