Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ներքաղաքական «պապն ու շաղգամը». «Ժամանակ»

Դեկտեմբեր 10,2015 10:42

Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին գնահատական է տվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, որը հայտարարել է, որ տեղի են ունեցել կեղծիքներ, և հանրաքվեի արդյունքները լեգիտիմ չեն:

Սրան արդեն հասցրել են հակադարձել ՀՀԿ-ականները՝ ի պատասխան Վիկտոր Սողոմոնյանի ասելով, որ 2015 թվականի հանրաքվեն անհամեմատելի է այն քվեարկությունների հետ, որ տեղի են ունեցել նախկինում, այդ թվում և՝ 2005 թվականի սահմանադրական փոփոխությունների հետ: Դա էլ ասել է ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Կարո՞ղ ենք ասել, որ ՀՀԿ-ն ու Քոչարյանը կսկսեն միմյանց հասցեին մեղադրանքների հերթական «փոխհրաձգություն», ինչը մի անգամ տեղի ունեցավ տնտեսական թեմաներով, երբ դեռ Տիգրան Սարգսյանն էր վարչապետը: Դժվար է ասել իհարկե, սակայն կասկած չկա, որ նման «փոխհրաձգությունը» կլինի միանգամայն հասարակության շահերից՝ եթե Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀԿ-ն սկսեն միմյանց ինչ-որ բաներ հիշեցնել: Իսկ որ նրանք հիշեցնելու շատ բաներ ունեն, երևի թե ոչ ոք չի կասկածում:

Խնդիրը, սակայն, այն է, որ հենց այդ հիշեցնելիքն էլ արգելակ է հանդիսանում նմանօրինակ փոխադարձ մեղադրանքների ծավալման համար, քանի որ կա մի սահման, որը նրանք անցնել չեն կարող ոչ մի դեպքում, քանի որ Ռոբերտ Քոչարյանը միայնակ նախագահ չի եղել, նա եղել է նախագահ ՀՀԿ-ական մեծամասնության պայմաններում, և այն, ինչ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի նախագահական պաշտոնավարման ընթացքում, ըստ էության կրում է ՀՀԿ-ի «կնիքը»:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031