Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրաքվեի սթրեսը ժողովրդի միջից հանելու քայլեր են պետք. «Հրապարակ»

Դեկտեմբեր 10,2015 10:26

Վերջին հանրաքվեի պատճառած սթրեսը ժողովրդի միջից հանելու համար քայլեր պետք է արվեն, եւ որքան շուտ՝ այնքան լավ։ Սերժ Սարգսյանը պարտավոր է այս կարճ ժամանակամիջոցում հանրության մեջ կարծիք ձեւավորել, որ ժողովրդի կյանքում, գուցե ինչ-որ տեղ նաեւ ժողովրդի կամքից անկախ, նորմալ բան է տեղի ունեցել։ Ժողովրդի աչքից ինչքան շուտ հեռանան այսօրվա անտանելի դեմքերը, այնքան լավ թե ժողովրդի եւ թե երկրի համար։

Պատահական բան չեմ ասում։ Նույնիսկ Հրանտ Բագրատյանն է նկատել, որ բոլորը՝ իշխանավորներից մինչեւ ընդդիմադիր գործիչներ, արդեն բոբո են դարձել ժողովրդի աչքում։

Վերարտադրությունը թե մեկ եւ թե մյուս ճամբարում վաղուց սպանել է բոլոր առաջավոր գաղափարները, մտքի արտագաղթ է, չորացած ուղեղներն արդեն սպառնում են անկախության քառորդդարյա պատմություն ունեցող երկրի անվտանգությանը։

Սրբել է պետք դաշտը եւ գործընթացը պետք է սկսել կուսակցական ցուցակները զտելուց՝ այդ ցուցակներում կյանքի «տոռմուզներ» չներգրավելու հստակ պահանջով։

Կառավարման համակարգում մեզ հզոր, պրոֆեսիոնալ կադրեր են պետք, մարդիկ, ովքեր կկարողանան անհրաժեշտության դեպքում շատ ավելի լավ ու շահեկան պայմաններ ստեղծել երկրի զարգացման համար թե այստեղ՝ երկրի ներսում եւ թե բոլոր այն միություններում, որոնց անդամակցում է Հայաստանը։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031