Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսափել բռնություններից. «Ամերիկայի Ձայն»

Դեկտեմբեր 10,2015 10:16

Վաշինգտոնը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսափել բռնություններից, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին` «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության խնդրանքով մեկնաբանելով վերջին ժամանակներում հաճախակի դարձած հրադադարի խախտումները:

«Կոչ ենք անում կողմերին կիրառել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ բռնությունից խուսափելու եւ մթնոլորտը բարելավելու համար, որպեսզի սպասվող գագաթաժողովի ընթացքում բանակցություններն անցնեն բարիդրացիական մթնոլորտում», – նշել է Քըրբին:

Խորին ցավակցություն հայտնելով հրադադարի խախտման արդյունքում զոհվածների եւ վիրավորների հարազատներին՝ Քըրբին ընդգծել է, որ հրադադարի խախտումը եւ ծանր հրետանու օգտագործումը անընդունելի են.«Ցանկանում ենք նաեւ կողմերին հիշեցնել, որ այդ գրոհները հակասում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ընդունված պարտավորություններին, որոնք համաձայնել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով»:

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031