Տարիներ առաջ գյուղերից մեկում իմ սեղանակիցները, որոշակի դոզա ընդունելուց հետո, խնդրեցին ինձ՝ «մի բան երգա՝ լաց ըլնենք»: Մեր մշակույթի մեջ, կարծում եմ, կա՝ սպասել այնպիսի ազդակների, որոնցից կարելի է լաց լինել, եւ դրանից ստանալ գեղագիտական հաճույք: Այդ է պատճառը, հավանաբար, որ բասացական տեղեկատվությունը մեզանում ավելի լավ է մարսվում եւ տարածվում, քան դրականը: Նույնիսկ՝ եթե դա սուտ է: Օրինակ՝ եթե մեկը բստրում է, որ նոր Սահմանադրությունը թույլ է տալիս միասեռական ամուսնություններ կամ՝ որ ընտրացուցակներում կային Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամները, ապա նման տեղեկություններին հավատում են մեծ հաճույքով, եւ դրանք հերքելն այլեւս անիմաստ է:
Բայց եթե շարքային քաղաքացիները հաճույք են զգում՝ կլանելով ցանկացած բացասական տեղեկատվություն, որը, ելնելով իրենց քաղաքական շահերից, տարածում են կուսակցականները, ապա իրավապահները նման լուրերի հանդեպ խիստ թերահավատ են: Ավելին՝ շատ դեպքերում նրանց նպատակն է ապացուցել, որ դրանք սուտ են: Հիմա, օրինակ, նրանց առջեւ նպատակ է դրված «ջրել» սահմանադրական հանրաքվեի ժամանակ տեղ գտած խախտումների մասին լրատվամիջոցների հաղորդումները: Պաշտոնապես դա կոչվում է՝ «գնալ ԶԼՄ-ների ահազանգերի հետքերով»:
Այդ նպատակով լրագրողներին քարշ են տալիս հարցաքննությունների ու ժամեր շարունակ անիմաստ հարցեր են տալիս, որպեսզի հետո գործը հաջողությամբ փակեն, բայց ունենան մի քանի հաստափոր հատոր: (Այդ թեմայով արդեն գրել է առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը): Ենթադրենք, մի լրատվամիջոցի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է բրուտալ արտաքինով երիտասարդների մի խումբ ներխուժել ընտրական տեղամաս եւ քաշքշուկ սարքել: Այդ տեսագրությունը հայտնվում է կայքում եւ համացանցում: Հարցաքննության բովանդակությունը մոտավորապես հետեւյալն է՝ «բա ինչո՞ւ էիք գնացել այդ տեղամաս», «բա ո՞վ էր ձեզ կանչել» եւ այլն: Այսինքն՝ վերջում լրագրողը, հավանաբար, պետք է ներողություն խնդրի, որ այդպիսի «սխալ բան» է նկարահանել:
Բայց բուռն գործունեության իմիտացիայի գագաթնակետն է, երբ լրագրողից տեղեկատվություն են պահանջում իր լուսաբանած ասուլիսի վերաբերյալ: «Դուք կարո՞ղ եք որեւէ հավելյալ մանրամասնություն հայտնել այն ասուլիսից, որտեղ այսինչ բանախոսը խոսում էր ընտրախախտումների մասին»: Հա, իհարկե, կարող եմ, բա ո՞նց չեմ կարող: Ի թիվս 20 այլ լրագրողների՝ գնացի այսինչ մամուլի ակումբը, գրպանիցս հանեցի ձայնագրիչը, դրեցի բանախոսի սեղանին, այնուհետեւ նստեցի դիմացի աթոռին, բացեցի նոթբուքս ու սկսեցի աշխատել: Որից հետո վերադարձա խմբագրություն եւ գրեցի նյութս: Շատ կարեւոր տեղեկատվություն է՝ ընտրակեղծիքները բացահայտելու համար:
Կարդացեք նաև
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Այս օրերուն իշխանամէտ սփիւռքեան ռատիոկայաններու կուսակցական մասնագէտներուն վերլուծումները ուկնդրելը իսկական մտաւորական հաճոյք է։
Շատերուն հետեւելէն ետք այն համոզումը գոյացուցի որ ՝
” ԱՅՈ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՂԵՐ ԵՆ ԲԱՅՑ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԺՈՂՈՎՐՏԱՎԱՐՈՒԹԻՒՆԸ ՄԷԿ ՔԱՆԻ
ՓԱՄՓՈՒՇՏՈՎ ՄԻԱՅՆ ՍՊԱՆՆՈՒԱԾ Է ԵՒ ՈՉ ԱՆՑԵԱԼԻ ՆՄԱՆ ՀԱՐԻՒՐԱՒՈՐ ” ???
Սփիւռքի աւանդական, պաշտօնական եւ հիմնական բոլոր կազմակերպութիւնները (որոնց մէջ կամ շուրջ կը համախմբուին դուրսի կենդանի հայերի նշանակալից բաժինը), Հայաստանի նկատմամբ որպէս էական կեցուածք, որոշած են լինել պարզապէս՝ համ-բե-րա-տար
Որոնք են այդ կազմակերպությունները? (պատահաբար հո Հայ Հեղափախական Դաշնակցության կազմակերպությունները չեն?..)))..) Կազմակերպությունները «որոշել» են, որ երկրի ներսում Սերժը ինչ ուզենա՝ անելու է, իրենք էլ ասելու են՝ «այ հայաստանի բնակիչներ ՉՀԱՍԿԱՑԱՆՔ ինչու եք լքում երկիրը»? Էդ «կազմակերպությունների» համար՝ մարդկային կյանքը, բարեկեցությունը, ազատությունը՝ արժեք ունի?
Ենթադրենք՝ կան ինչ որ կազմակերպություններ, որ ինչ-որ բաներ են որոշել… է, քեզ ինչ? Դու մարդ ես, որ սեփական գլուխ ուն թե սպասում ես, որ «կազմակորպություննռրը» որոշեն՝ «համբերատար» և դու, համբերատար լինես? Ւնքդ չես տեսնում, որ հաձբերատար լինել՝ չի կարելի?
Կազմակերպությունները որոշել են..))).. էդ ժողով-մողով ես գնացել՝ «բարձր դիվանի» ճռռոցը ՝ վրադ ազդել է?..)))..
Ահա պարկեշտ, իսկական քաղաքացի դաշնակցականի տված տեղեկատվությունը այսպես կոչված հանրաքվեից.
https://youtu.be/IFVyM-XL8Q8
Մի խոսքով՝ «երկիրը՝ երկիր չի»…)))…
Սա իրենց կարծիքն է – անոնք հարիւրամաեայ քաղաքական “փորձ” ունին- ամէն հոսանքի հետ զիկզակել սովոր են։ Ես պարզ հայ մարդ եմ- քաղաքականութիւնը իմ ճիւղս չէ- կը հետեւիմ միայն
զուարճանալու համար ։ Լուսահոգի հայրս՝ որ մեծ եղեռնի բոլոր արհաւիրքներն ու յուսախաբութիւնները ապրած էր մեզի կ՜ըսէր ” ՎԵՐԸ ԹՔՆԵՄ ՜ՊԵԽՍ Է, ՎԱՐԸ ԹՔՆԵՄ ՝ՄՕՐՈՒՔՍ”
խօսքդ կազմակերպութիւններու մասին է, Հենրի
սակայն անոնցմէ դուրս անգամ, իրական կեանքի մէջ, ճիշտ քանի՞ հատ Սփիւռքահայի հանդիպած ես որ, անհատաբար իսկ, միայն իր իսկ անձնական անունով, ծայրահեղ ու «արմատական» քննադատութիւններ արտայայտէ Հայաստանի դէմ…
թէեւ ճիշտ է որ Հայաստանի մէջ անգամ, բնակչութեան թիւի համեմատ՝ տոկոսային իմաստով, 0.5% իսկ չեն ներկայացնէր այդ «յեղափոխականները».
արդարեւ, եթէ Համացանցի պատրանքը, անիրական խոշորացոյցը, չլինէր, անոնք գոյութիւն իսկ չէին ունենար
չորս հոգիի մասին քառասուն հազար հաղորդում կայ համակարքիչների երեւակայական աշխարհին մէջ. ամէն օր.
Դեռ չարամտութեան մասին չխօսելու համար, միայն կամայական կերպով արդէն՝ լրագրողներ ոստիկանական հարցաքննութեան ենթարկելը, անշուշտ թէ անընդունելի սայթաքում մըն է: Բացայայտ յիմարութիւն է: Այդ մասին, կարելի չէ վիճիլ:
Սակայն այս մասնայատուկ նիւթից անկախ,
լրագրողների մօտ ալ ինքնահաճութեան, corporatisme-ի եւ nombrilisme-ի պակասը չկայ, մերսի:
Իսկ Հայաստանում – կամ առհասարակ եւ ամենուրեք – լրագրողութիւնն ու լրագրողները, միշտ ու լիովին՝ անթերի՞ են: Միշտ բա՜րձր որակի եւ բացառիկ մակարդակի, միշտ անբիծ ու անսխալական, միշտ անկողմնակալ, անհաշիւ, բացարձակապէս առարկայական, արդար ու անաչառ, լիովին առաքինի, կատարեալ, հերոսատիպ անձե՞ր են: Անոնցմէ ոմանք կարծէք այդ պատկերացումը ունին իրենց մասին:
Որովհետեւ փաստօրէն որեւէ «արտաքին»քննադատութիւն անոնց մասին անհնար է, կամ ասենք… վտանգաւոր է (այս երկտողի հեղինակը բան չունի կորսնցնելիք, եւ ամէն պարագայի, ըստ էութեան բաւարար չէ այս տարրական ակնարկը): Իսկ իրենք ալ սովորութիւն չունեն իրենք զիրենք իսկապէս քննադատելու, իրենց գործն ու մեթոտները քննարկման կամ հարցականի ենթարկելու:
Մի խօսքով, բռնատիրութիւնը – իր տարբեր երեսներով, երանգներով կամ աստիճաններով – չէ վերապահուած, բացառապէս, քաղաքական ոլորտին:
Ապարատը եւ մատների միջեւ գրիչը կարող են որոշ պարագաների նոյնանալ վահանների եւ գաւազանների հետ:
Տիպիկ ոստիկանական մոտեցում ունես։ «Արդուք անթերի են քննադատում ժուռնալիստները ոսիկանների գործողությունները»..)))).. Չե՝ թերություններով են քննադատում..))).. Ոչ մի ընտրաղծիք չի եղել, ոչ մեկին չեն ծեծել, կաշառք չեն բաժանել… և ընդհանրապես, նրանք չեն ենթարկվում նույն «կազմակերպությունների» որոշումներին՝ ինչ որ՝ դու… և ՀԱՄԲԵՐԱՏԱՐ չեն..))).. Սրիկաները… տեսնես ոնց են համարձակվում՝ չենթարկվել «կազմակերպություններին»..)))..