Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարին վաղն իրեն բերման ենթարկող ոստիկանին հարց է տալու «մարտի 1-ից»

Դեկտեմբեր 09,2015 23:20

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարուն բերման ենթարկելու որոշում ունի:

Գասպարուն բերման ենթարկելու որոշումը կայացվել է նրա՝ դատական նիստերը բոյկոտելու ու չներկայանալու պատճառով:

«Եթե ոստիկանները գան ինձ բերման ենթարկելու, ես ուղիղ հարցնելու եմ տվյալ սպային, որը եկել է բերման ենթարկի: Եթե նա հավաստի, որ 2008 թվականի մարտի մեկին չի մասնակցել, ես իր հետ կգնամ: Եթե, իհարկե, հավաստի, որ իր ծառայության ընթացքում բռնություններ, խոշտանգումներ չի իրականացրել որեւէ քաղաքացու նկատմամբ: Այսինքն, եթե ոստիկանը օրինապահ է, հետը կգնամ: Իսկ եթե չհավաստի, որ բռնություններ չի կատարել, ես խիստ կկասկածեմ, որ հենց այդ ոստիկանը մասնակցել է մարտի մեկի սպանություններին, որովհետեւ իմ բողոքը հենց դրա դեմ է: Ինչ ասեմ, կարող են ինձ ձեռնաշղթաներով տանել, դնել դատարանում, դատել»,- ասաց Վարդգես Գասպարին:

Հիշեցնենք, որ Գասպարուն բերման ենթարկելու որոշման իրականացումը նախատեսված է վաղը առավոտյան:

Հիշեցնենք, որ  ըստ մեղադրանքի՝ Վարդգես Գասպարին 2014թ. ապրիլի 7-ին Երեւան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 23 հասցում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում դատական նիստի ժամանակ դատավարությանը մասնակցող հայցվորի ներկայացուցիչներ` ՀՀ Ոստիկանության ծառայողներ Դիանա Վարդանյանի եւ Սոնա Մելիքյանի հասցեներին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները`

«Դուք հանցագործ սրիկաներ եք, մարդասպաններ, թափթփուկներ, լակոտներ, դուք սպանեցիք իմ եղբորը, բավական ա մարդասպաններին ընդհուպ մինչեւ Վովա Գասպարյանին թաքցնեք Ձեր փեշի տակ, վեց տարի ա ինչ եք անում, թափթփուկներ, հանցագործներ», ապա դատական նիստը նախագահող դատավոր Ռուզաննա Հակոբյանի հասցեին հնչեցրել է հետեւյալ վիրավորական արտահայտությունները` «Ձեր նման անարժանապատիվ եւ անինքնասեր դատավորներ են, որ այսօր իրավիճակը հասցրել են այստեղ, միայն այն, որ Եվրոպական դատարաններում Ձեր վճիռների 46-ից 47-ը ճանաչվել են անվավեր, դա պետք է Ձեզ մի քիչ հուզեր, բայց քանի որ դուք անարժան եք եւ անինքնասեր, որ Ձեր գործակալական գործողությունն եք կատարում» «Դուք ստոր եւ անարժանապատիվ դատավորներ եք, որպես գործակալներ այս հանցագործ իշխանությանը պահում եք իրենց գործի վրա», որի արդյունքում խոչընդոտել է դատական նիստի բնականոն աշխատանքը` այդ կերպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով դատարանի նկատմամբ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara says:

    Իրար հաջորդող երկու նախադասությունն էլ միևնույն ,,Հիշեցնենք,, բառով սկսելը, որքանո՞վ է ճիշտ…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031